Գաղտնիության քաղաքականություն
- ՆՊԱՏԱԿԸ
Սույն Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ «Գաղտնիության քաղաքականություն») սահմանում է, թե «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն (այսուհետ՝ «Մենք»), ինչպիսի տեղեկատվություն է հավաքագրում, ինչ նպատակներով և ինչ եղանակներով է այն մշակում, ինչպես նաև ներկայացնում է Ձեր իրավունքները՝ կապված Ձեր անձնական տվյալների մշակման հետ։Ձեր անձնական տվյալների վերահսկողը, «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն է, որը հանդիսանում է Eleving Group-ի մաս։ Մենք հոգ ենք տանում Ձեր գաղտնիության, տվյալների պաշտպանության և տեղեկատվության գաղտնիության մասին։
Մեր ծառայություններից օգտվելիս կամ որևէ այլ կերպ փոխգործակցելիս Ձեր անձնական տվյալները տրամադրելով՝ Դուք հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք սույն Գաղտնիության քաղաքականությունը և համաձայնություն եք տալիս Ձեր անձնական տվյալների մշակմանը՝ սույն Գաղտնիության քաղաքականությամբ նկարագրված նպատակներով, այն դեպքերում, երբ նման համաձայնությունը պահանջվում է կիրառելի օրենսդրությամբ։
- ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
«Անձնական տվյալների մշակում»` որևէ գործողություն կամ գործողությունների ամբողջություն, որը իրականացվում է անձնական տվյալների հետ, ինչպիսիք են հավաքագրումը, գրանցումը, կազմակերպումը, կառուցվածքի ստեղծումը, պահպանումը, հարմարեցումը կամ փոփոխությունը, վերականգնումը, խորհրդակցությունը, օգտագործումը, բացահայտումը և այլն,
«Հաճախորդ»` անձ, ով օգտվում է, կամ նախկինում օգտվել է կամ հետաքրքրված է օգտվելու Ընկերության ցանկացած Ծառայությունից,
«Eleving Group»` ընկերություն, որը գրանցված է Լյուքսեմբուրգի առևտրի և ընկերությունների գրանցման գրանցամատյանում՝ B 174457 համարի ներքո և ընդգրկում է Eleving Group-ին պատկանող դուստր և ճյուղային ընկերությունները, այդ թվում՝ AS Eleving Stella՝ գրանցված Լատվիայի Հանրապետությունում՝ 40103964830 գրանցման համարով։
«Ծառայություն»` ցանկացած ծառայություն, ներառյալ, բայց չսահմանափակվելով, ավտոմեքենայի գրավով վարկև այլ ծառայություններ։
«Անձնական տվյալներ»` ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը,
«Անձնական տվյալների պաշտպանության» մասին օրենքներ՝ 2015 թ. հունիսի 13-ի 49-Ն որոշմամբ ընդունված ՀՀ օրենքը Անձնական տվյալների մասին և տվյալների պաշտպանության ոլորտում կիրառելի այլ իրավական ակտերը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2016 թվականի ապրիլի 27-ի Կանոնակարգ (ԵՄ) 2016/679-ը (GDPR), որը վերաբերում է ֆիզիկական անձանց անձնական տվյալների մշակման ընթացքում նրանց պաշտպանությանն ու նման տվյալների ազատ տեղաշարժին, և որով ուժը կորցրած է ճանաչվում 95/46/ԵՀ հրահանգը։
- Ե՞ՐԲ Է ԿԻՐԱՌՎՈՒՄ ՍՈՒՅՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սույն Գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է, երբ՝
- Դուք օգտվում եք կամ մտադրություն եք հայտնել մեր Ծառայություններից օգտվելու համար,
- Դուք ներկայացնում եք Հաճախորդին (օրինակ՝ որպես գրավատու, վճարող, լիազորված ներկայացուցիչ և այլն) կամ նշված եք որպես Հաճախորդի կոնտակտային անձ,
- Դուք նախկինում օգտվել եք մեր Ծառայություններից, և մենք պարտավոր ենք պահպանել այդ տեղեկատվությունը,
- Դուք կապ եք հաստատում մեզ հետ կամ այցելում եք մեր հաճախորդների սպասարկման կենտրոններ,
- Դուք այցելում եք մեր կայքը,
- Ցանկացած այլ կերպ տրամադրում եք մեզ Ձեր անձնական տվյալները՝ սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված տվյալների մշակման նպատակների համար։
- ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Մենք կարող ենք մշակել Ձեր անձնական տվյալները տարբեր նպատակներով և տարբեր իրավական հիմքերով։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ անձնական տվյալների որոշ տեսակներ կարող են միաժամանակ մշակվել մի քանի նպատակներով։
Մենք կարող ենք ստանալ Ձեր տվյալները ինչպես անմիջապես Ձեզանից, այնպես էլ արտաքին աղբյուրներից, օրինակ՝ հանրային և մասնավոր ռեգիստրներից և այլ երրորդ անձանցից։
4.1. Ձեր դիմումի մշակումը և Ծառայության պայմանագրի կնքումը
Մենք հիմնականում մշակում ենք Ձեր անձնական տվյալները՝ Ձեզ Ծառայություններ տրամադրելու, նախապայմանագրային գործողություններ և գնահատումներ իրականացնելու, Ծառայության պայմանագիր կնքելու, այն կատարելու, սպասարկելու և դադարեցնելու նպատակով։ Այս նպատակներով մենք մշակում ենք այն տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս նույնականացնել Ձեզ, ստուգել Ձեր տրամադրած տվյալները և գնահատել Ձեզ առավել համապատասխան Ծառայության տրամադրման հնարավորությունը։ Մենք կարող ենք նաև մշակել Ձեզ հետ փոխկապակցված անձանց տվյալները, օրինակ՝ Ձեր կոնտակտային անձի, գրավատուի, վճարողի կամ լիազորված ներկայացուցչի տվյալները։ Եթե Դուք տրամադրում եք նման անձանց տվյալներ, պարտավոր եք նրանց տեղեկացնել այդ մասին։ Եթե Ձեր կողմից ներկայացված դիմումի ընթացքը չի ավարտվել, մենք կարող ենք մշակել տրամադրված տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, կապհաստատել Ձեզ հետ՝ Ծառայության պայմանագիրի կնքման համար լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով։
Անձնական տվյալների կատեգորիա Իրավական հիմք Նույնականացման տվյալներ (անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, վարորդական վկայականի տվյալներ, անհրաժեշտության դեպքում՝ ընտանեկան հարաբերությունների մասին տեղեկատվություն), Մշակումն անհրաժեշտ է Ծառայության հնարավոր տրամադրման գնահատման, պայմանագրի կնքմանը նախորդող գործողությունների իրականացման, ինչպես նաև պայմանագրի կնքման և կատարման համար։ Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ, հասցե), Տրանսպորտային միջոցի մասին տեղեկատվություն (պետհամարանիշ, մոդել, մակնիշ, արտադրության տարեթիվ, գույն, նույնականացման տվյալներ (այդ թվում՝ VIN), սեփականատիրոջ տվյալներ, օգտագործողի տվյալներ, տուգանքներ և այլ առնչվող տվյալներ) Կոնտակտային անձի կամ ներկայացուցչի (գրավատուի, վճարողի, լիազորված ներկայացուցչի) անունը, ազգանունը և կոնտակտային տվյալներ,
4.2. Ձեր վճարունակության և վարկային պատմության գնահատումըԾառայություններ տրամադրելու համար մենք օրենսդրական պահանջներից ելնելով պարտավոր ենք իրականացնել մի շարք գնահատումներ, օրինակ՝ Ձեր վճարունակության, վարկային պատմության և եկամտի աղբյուրների գնահատում։ Այս գնահատումների կատարման նպատակով մենք կարող ենք մշակել տարբեր տվյալներ, որոնք թույլ են տալիս գնահատել Ձեզ որպես հաճախորդ, որոշել Ձեր վճարունակությունը, եկամտի աղբյուրները, այլ պարտավորությունների չափը, նախկին պարտավորությունները, ինչպես նաև կատարել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի պահանջները։
Անձնական տվյալների կատեգորիա Իրավական հիմք Նույնականացման տվյալներ (անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, վարորդական վկայականի տվյալներ, անհրաժեշտության դեպքում՝ ընտանեկան հարաբերությունների մասին տեղեկատվություն), Մշակումն անհրաժեշտ է իրավական պարտավորությունների կատարման համար։
Հիմք է հանդիսանում նաև Ձեր համաձայնությունը՝ պետական մարմինների տվյալների բազաներից (օրինակ՝ ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ, Էկենգ փբը, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն) տեղեկություն ստանալու համար։Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ, հասցե), Տեղեկատվություն կրթության և զբաղվածության վերաբերյալ, Ֆինանսական տվյալներ (պարտավորություններ, եկամուտներ, ակտիվներ և այլն), Ֆինանսական միջոցների ծագման վերաբերյալ տվյալներ (գործատու, բիզնես գործընկերներ, բանկային քաղվածքներ և այլ տվյալներ, ինչպես նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձ լինելու հանգամանք, որոնք թույլ կտան ստուգել Ձեր եկամուտները և կանխել ՓԼ/ԱՖ ռիսկերը), Պարտավորությունների կատարման վերաբերյալ տվյալներ (վճարումների կարգապահություն, ուշացումներ և այլ տեղեկատվություն)։
4.3. Վճարումների մշակումՀաշվապահական, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և այլ օրենսդրական պահանջների կատարման նպատակով մենք մշակում ենք Ձեր վճարումների և ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տվյալները։
Անձնական տվյալների կատեգորիա Իրավական հիմք Նույնականացման տվյալներ (անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, ծննդյան տարեթիվ), Մշակումն անհրաժեշտ է իրավական պարտավորության կատարման համար։ Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ, հասցե), Տեղեկատվություն Ձեր կողմից կատարված վճարումների և Ձեր բանկային հաշվի վերաբերյալ
4.4. Տեղեկատվության ստուգում՝ կապված տրանսպորտային միջոցի հետ
Ձեր ինքնությունը և տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը ստուգելու նպատակով մենք կարող ենք տեղեկատվություն ստանալ հանրային ռեգիստրներից (օրինակ՝ ԷԿԵՆԳ)։ Այս տեղեկատվոււթյունն անհրաժեշտ է Ձեր դիմումը նույնականացնելու և մեր Ծառայությունների հնարավոր տրամադրման գնահատման, պայմանագրի կնքմանը նախորդող գործողությունների իրականացման, ինչպես նաև պայմանագրի կնքման և կատարման համար։
Անձնական տվյալների կատեգորիա Իրավական հիմք Նույնականացման տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, սեռ, ՀԾՀ (հանրային ծառայությունների համարանիշ), անձը հաստատող փաստաթղթի տեսակ, Հարկ վճարողների հաշվառման համար (ՀՎՀՀ)), Ձեր կողմից տրամադրված համաձայնությունը՝ պետական մարմինների տվյալների բազաներից (օրինակ՝ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության ծառայություն) անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:
Ծառայության պայմանագրի կատարման կամ պայմանագիր կնքելուց առաջ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար։
Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ, հասցե), Ձեր տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալներ (նույնականացման և հաշվառման տվյալներ՝ VIN, հաշվառման վկայականի համար, հաշվառման համարանիշ, ժամանակավոր հաշվառման համար, դեղին համարանիշ, տարանցիկ համարանիշ, շահագործման վերաբերյալ տվյալներ՝ տրանսպորտային միջոցի կարգավիճակ, լվացման տեսակ, սահմանափակումների ինդեքս, ինչպես նաև տեխնիկական բնութագրեր՝ շարժիչի տեսակ, վառելիքի տեսակ, մոդել, տիպ, գույն)։
4.5. Մարքեթինգային և գովազդային գործունեություն, ներառյալ վիճակախաղերՄենք կարող ենք մշակել Ձեր տվյալները՝ նորությունների, ակցիաների, վիճակախաղերի մասին տեղեկացնելու և անհատական առաջարկներ ուղարկելու նպատակով։ Եթե դուք համաձայնում եք մասնակցել Մեր կողմից կազմակերպած վիճակախաղերին, ապա մենք մշակում ենք միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են տվյալ վիճակախաղի մասնակցության համար։ Անհատականացված առաջարկների և գովազդների դեպքում Մենք կարող ենք օգտագործել պրոֆիլավորում (մանրամասներ՝ տես Բաժին 7)։ Ներկայացված տվյալներից որոշները կարող են հավաքվել նաև քուքիների միջոցով:
Անձնական տվյալների կատեգորիա Իրավական հիմք Նույնականացման տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, տարիք), Ձեր համաձայնությունը՝ մարքեթինգային և գովազդային տեղեկատվություն ստանալու և վիճակախաղերին մասնակցելու համար։
Մեր օրինական շահը՝ իրականացնել ուղղակի մարքեթինգային գործունեություն, եթե Դուք օգտվում եք մեր Ծառայություններից։
Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ), Տեղեկատվություն վիճակախաղերին, ակցիաներին կամ այլ արշավներին մասնակցության վերաբերյալ, Տեղեկատվություն, որը ստացվում է քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով, և որը մեզ տրամադրում է տվյալներ օգտատիրոջ նախընտրությունների և հետաքրքրությունների վերաբերյալ։
4.6. Ձեզ հետ հաղորդակցություն և սպասարկումՁեզ հետ հաղորդակցվելու, սպասարկում և խորհրդատվություն տրամադրելու, մեր Ծառայություններին վերաբերող ցանկացած խնդիր լուծելու նպատակով մենք կարող ենք մշակել Ձեր արդեն իսկ ունեցած տվյալները (օրինակ՝ Ձեր անունը, կոնտակտային տվյալները և Ձեր կողմից օգտագործվող Ծառայության մասին տեղեկությունները) , ինչպես նաև հաղորդակցության ընթացքում Ձեր կողմից մեզ տրամադրված նոր տվյալները։
Անձնական տվյալների կատեգորիա Իրավական հիմք Նույնականացման տվյալներ (օրինակ՝ անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ), Մեր օրինական շահը՝ Ձեզ որակյալ սպասարկում տրամադրելու և առաջացած խնդիրները լուծելու նպատակով։ Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. Փոստ, հասցե), Ձայնագրություններ, Այլ տեղեկատվություն, որը կարող եք տրամադրել մեզ հաղորդակցության ընթացքում (օրինակ՝ Ձեր հետ կնքված պայմանագրի վերաբերյալ տվյալներ, տրանսպորտային միջոցի տվյալներ և այլն)։
4.7. MyMogo հասանելիության ապահովումՄեր հաճախորդներին MyMogo հաճախորդների հարթակ մուտք գործելու հնարավորություն տրամադրելու և դրա պատշաճ աշխատանքն ապահովելու նպատակով մենք կարող ենք մշակել հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև հաճախորդի տվյալ հարթակում գործունեության վերաբերյալ տեղեկատվություն։
Անձնական տվյալների կատեգորիա Իրավական հիմք Անձնական նույնականացման համար Մեր օրինական շահը՝ ապահովելու մեր Ծառայությունների և տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև հարթակում տեղեկատվության անվտանգությունը։ Հարթակում Ձեր գործունեության վերաբերյալ տվյալներ (օրինակ՝ log ֆայլերի տեսքով)
4.8. Մեր իրավական շահերի պաշտպանություն, ներառյալ պարտքերի բռնագանձում և փոխանցումՈրոշ դեպքերում մենք կարող ենք մշակել ձեր անձնական տվյալները մեր օրինական շահերը հետապնդելու և պաշտպանելու համար, ինչպիսիք են՝ խարդախության կամ խարդախության փորձի կանխումը, միջոցներ վերականգնումը, պարտքերի հաստատման կամ վերականգնման, Ձեր համաձայնությունը ապացուցելու, ցանկացած վեճ և կոնֆլիկտ լուծելու, ինչպես նաև իրավական պահանջներ ներկայացնելու և պահպանելու համար։ Այս նպատակով մենք կարող ենք խնդրել ձեզ տրամադրել լրացուցիչ կոնտակտային անձի տվյալներ։ Մենք կօգտագործենք նման տեղեկատվությունն այն դեպքերում, երբ մենք չկարողանանք կապ հաստատել Ձեզ հետ, և անհրաժեշտ լինի ձեզ տրամադրել Ծառայության կամ պայմանագրի վերաբերյալ տեղեկատվություն։ Եթե դուք տրամադրում եք նման կոնտակտային տվյալներ,պարտավոր եք այդ մասին տեղեկացնել տվյալ անձին։
Անձնական տվյալների կատեգորիա Իրավական հիմք Նույնականացման տվյալներ (օրինակ՝ անուն, ազգանուն, անձը հաստատթղ փաստաթղթի տվյալներ և այլ նույնականացնող տվյալներ), Մեր օրինական շահը՝ մեր իրավական շահերը հետապնդելու և պաշտպանելու նպատակով, այդ թվում՝ խարդախությունը կամ խարդախության փորձը կանխելու, դրամական միջոցները վերականգնելու, պարտքերի բռնագանձում իրականացնելու, պարտավորությունները պահանջելու, Ձեր համաձայնությունը ապացուցելու, վեճերն ու տարաձայնությունները լուծելու, ինչպես նաև իրավական պահանջներ ներկայացնելու և պահպանելու նպատակով։ Կոնտակտային անձի անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ Տեղեկատվություն այն Ծառայության վերաբերյալ, որից օգտվում եք կամ օգտվել եք, Ձեր կողմից տրված համաձայնության վերաբերյալ տեղեկատվություն, Այլ տեղեկատվություն, որը կարող է անհրաժեշտ լինել տվյալ մշակման նպատակով։
4.9. Մեր Ծառայությունների վերլուծություն և կատարելագործումՄենք կարող ենք մշակել Ձեր անձնական տվյալները՝ մեր Ծառայությունների վերաբերյալ Ձեր կարծիքը իմանալու, ինչպես նաև մեր Ծառայությունները վերլուծելու, հաճախորդների վիճակագրություն և այլ վերլուծական տեղեկատվություն վարելու,ռիսկերը գնահատելու, Ծառայությունների որակըբարելավելու և հնարավոր թերություններից խուսափելու նպատակով։
Անձնական տվյալների կատեգորիա Իրավական հիմք Նույնականացման տվյալներ (օրինակ՝ անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, ծննդյան ամսաթիվ), Մեր օրինական շահը՝ մեր Ծառայությունները վերլուծելու և բարելավելու նպատակով։ Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ), Տեղեկատվություն Ձեր նախասիրությունների և Ծառայությունից բավարարվածության վերաբերյալ։
4.10. Ծառայությունների տեխնիկական հսկում և կատարելագործումՄեր Ծառայությունների օգտագործումը, ինչպես նաև մեր տեղեկատվական համակարգերի, այդ թվում՝ տվյալների բազաների, կայքերի և ցանցերի գործունեությունը վերահսկելու համար մենք կարող ենք մշակել տարբեր տեխնիկական տվյալներ, որոնք ստացվել են քուքիներից, աուդիտի հետագծից և այլ տեխնիկական լուծումներից։
Անձնական տվյալների կատեգորիա Իրավական հիմք Ձեր IP հասցե, Մեր օրինական շահը՝ մեր Ծառայությունների անվտանգությունն ու պաշտպանվածությունը ապահովելու, ինչպես նաև մեր բիզնես գործունեության և տեխնիկական միջոցների անընդհատությունն ապահովելու նպատակով։ Տեղեկատվություն Ձեր սարքի վերաբերյալ, Ձեր բրաուզերի տեսակն ու տարբերակը(version), Ժամային գոտի, տարբեր մետատվյալներ, կայք մուտք գործելու վերաբերյալ տեղեկատվություն, կայքի հետ փոխազդեցության վերաբերյալ տվյալներ, տվյալների մուտքագրում, փոփոխում և տվյալ նպատակով այլ անհրաժեշտ տեղեկատվություն։ - Ի՞ՆՉ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Կախված տվյալների մշակման նպատակից՝ մենք կարող ենք ստանալ Ձեր անձնական տվյալները տարբեր աղբյուրներից, այդ թվում՝
- Ձեզանից, երբ դիմում եք մեր Ծառայություններից օգտվելու համար կամ հետաքրքրություն եք ցուցաբերում դրանց նկատմամբ,
- Եթե Դուք նշված եք որպես Հաճախորդի կոնտակտային անձ կամ ներկայացուցիչ (գրավատու, վճարող, լիազորված ներկայացուցիչ), ապա տվյալները մենք ստացել ենք Հաճախորդից,
- Երրորդ անձանցից՝ Ձեր վճարունակության, վարկային պատմության և միջոցների ծագման գնահատման նպատակով, օրինակ՝ վարկային բյուրոներից, պետական մարմիններից (օրինակ՝ ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ, ԷԿԵՆԳ ՓԲԸ, “ՆՈՐՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆը և այլն), պարտքերի պատմության տվյալների բազաներից, ինչպես նաև համագործակցող գործընկերներից կամ այլ երրորդ կողմ ծառայություններ մատուցողներից, որոնք կարող են տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը։
- ՈՒ՞Մ ՀԵՏ ԵՆՔ ԿԻՍՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Մեր Ծառայությունները տրամադրելու նպատակով մենք կարող ենք կիսել Ձեր անձնական տվյալների որոշ մասը երրորդ կողմ ծառայություններ մատուցողների (այսուհետ՝ Ծառայություններ մատուցողներ) և այլ տվյալների ստացողների հետ, օրինակ՝
- Eleving Group-ի այլ ընկերությունների հետ, երբ նրանք մեզ տրամադրում են ծառայություններ կամ աջակցություն մեր գործունեության ընթացքում,
- Պետական մարմինների և այլ հաստատությունների հետ (օրինակ՝ ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ, ԷԿԵՆԳ ՓԲԸ, “ՆՈՐՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ), ինչպես նաև իրավապահ մարմինների, հարկադիր կատարողների, հարկային մարմինների, վերահսկող և ֆինանսական հետաքննության մարմինների, ինչպես նաև վարկային, պետական և առևտրային ռեգիստրներ վարող երրորդ անձանց հետ,
- Վարկային և այլ ֆինանսական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ֆինանսական միջնորդների և այլ երրորդ անձանց հետ, որոնք ներգրավված են Ծառայությունների տրամադրման, պայմանագրի կնքման և/կամ կատարման գործընթացում (օրինակ՝ լիզինգի առարկայի վաճառողներ, դրանց սպասարկման հետ կապված լիազորված անձինք, ինչպես նաև համապատասխան տուրքեր և տուգանքներ գանձող մարմիններ),
- Ծառայություններ մատուցողների հետ, որոնք տրամադրում են փողերի լվացման և խարդախության հայտնաբերման գործիքներ, հաճախորդի նույնականացման գործիքներ, սերվերի տեղակայման (co-location), տվյալների և կիբերանվտանգության ծառայություններ, էլ. փոստի և բովանդակության առաքման գործիքներ, փոստային, մարքեթինգային, հաշվապահական, իրավաբանական, աուդիտորական, ՏՏ, վեբ վերլուծության, սեսիաների գրանցման և առցանց մարքեթինգի ծառայություններ և այլ անհրաժեշտ ծառայություններ,
- Պարտքերի հավաքագրմամբ զբաղվող ընկերությունների կամ իրավունքների զիջման հիման վրա գործող այլ իրավաբանական անձանց, դատարանների, արտադատարանական վեճերի լուծման մարմինների, սնանկության կամ անվճարունակության կառավարիչների, ինչպես նաև ապակենտրոնացված վարկային ներդրումային հարթակների հետ։
Որոշ դեպքերում մենք իրավական պարտավորություն ունենք Ձեր տվյալները տրամադրելու երրորդ անձանց՝ օրենսդրական պահանջները կամ հարցումները կատարելու, ինչպես նաև մեր կամ երրորդ անձանց իրավական շահերը պաշտպանելու նպատակով։
Մենք կարող ենք նաև բացահայտել Ձեր տվյալները կիրառելի օրենսդրությամբ թույլատրելի սահմաններում, այդ թվում՝
- հնարավոր գնորդին կամ գնորդին, որը ձեռք է բերում մեր ամբողջ բիզնեսը կամ դրա էական մասը,
- երրորդ անձին, եթե համագործակցում ենք այլ ընկերությունների հետ, անցնում ենք վերակազմակերպման, սնանկացման կամ լուծարման գործընթացի, կամ իրականացնում ենք այլ գործարք, որի շրջանակում կարող է փոխանցվել մեր ակտիվների մի մասը կամ ամբողջությունը (այդ թվում՝ անձնական տվյալները)։
Տվյալների փոխանցման սկզբունքներ
Ծառայություններ մատուցողների հետ տվյալների փոխանակման դեպքում մենք պահպանում ենք կիրառելի Անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները, մասնավորապես՝
- փոխանցում ենք միայն այն նվազագույն ծավալի տվյալները, որոնք անհրաժեշտ են կոնկրետ նպատակով,
- համագործակցում ենք միայն այն Ծառայություններ մատուցողների հետ, որոնք կարող են ապահովել անձնական տվյալների պաշտպանության պատշաճ մակարդակ,
- եթե Ծառայություններ մատուցողը հանդես է գալիս որպես տվյալների մշակող ապա այն կարող է մշակել տվյալները միայն մեր հրահանգների համաձայն և գրավոր պայմանագրի հիման վրա և չի կարող օգտագործել դրանք այլ նպատակներով։
Եթե Ծառայություններ մատուցողը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, մենք Ձեր տվյալների փոխանցումն իրականացնում ենք կիրառելի Անձնական տվյալների պաշտպանության օրենքների պահանջներին համապատասխան, այդ թվում՝
- կնքում ենք տվյալների մշակման և փոխանցման վերաբերյալ պայմանագրեր, որոնք պահանջվում են կիրառելի օրենսդրությամբ,
- համագործակցում ենք այն երկրների Ծառայություններ մատուցողների հետ, որոնք ապահովում են անձնական տվյալների պաշտպանության համարժեք մակարդակ։
- ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Մենք իրականացնում ենք տեսանկարահանում մեր հաճախորդների սպասարկման կենտրոններում, գրասենյակներում, ավտոսրահներում և այլ տարածքներում, որտեղ իրականացնում ենք մեր գործունեության վայրերում։ Տվյալների մշակումը հիմնված է մեր օրինական շահի վրա՝ հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, ինչպես նաև մեր գույքի պաշտպանության նպատակով։ Տեսանկարահանումը իրականացվում է օրական 24 ժամ, շաբաթական 7 օր։ Տեսանկարահանման արդյունքում ստացված տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մշակման նպատակին հասնելու և կիրառելի օրենքների ու կանոնակարգերի պահանջներին համապատասխան։ Նշված ժամկետի ավարտից հետո տվյալները ջնջվում են, եթե դրանք ողջամտորեն անհրաժեշտ չեն պահպանել այլ նպատակներով, օրինակ՝ հանցավոր գործունեության քննության կամ մեր կամ երրորդ անձանց իրավական շահերի պաշտպանության համար։ Տեսախցիկների տեղադրման վայրերը որոշելիս մենք հաշվի ենք առել հետևյալ հանգամանքները․
- Տեսանկարահանման գոտի – տեսախցիկները նկարահանում են միայն այն տարածքները, որոնք անհրաժեշտ են տեսանկարահանման նպատակին հասնելու համար։ Ընկերության տարածքից դուրս գտնվող շենքերը կամ այլ տարածքներ չեն նկարահանվում։
- Տեսանկարահանման որակ – տեսախցիկները տեղադրված են այնպես, որ ստացված պատկերը կարող է օգտագործվել նախատեսված նպատակով, տեսանյութում երևացող անձինք ճանաչելի լինեն, և սարքավորումները համապատասխանեն վերահսկվող տարածքին։
- Տվյալների սուբյեկտի գաղտնիություն – տեսախցիկները չեն նկարահանում այն տարածքները, որոնք նախատեսված են մասնավոր օգտագործման համար (օրինակ՝ սանհանգույցներ, հանգստի սենյակներ և այլն)։
- Ե՞ՐԲ ԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ ՊՐՈՖԻԼԱՎՈՐՈՒՄ և ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄ
Պրոֆիլավորումը հաճախորդների գնահատումն է որոշակի չափանիշներով, օրինակ՝ տնտեսական վիճակ, անձնական նախասիրություններ, հետաքրքրություններ, վարքագիծ և այլն, որի արդյունքում հաճախորդները դասակարգվում են մեր կողմից նախապես սահմանված հաճախորդների կատեգորիաներից մեկում։ Ավտոմատացված որոշումների կայացումը տեխնոլոգիական միջոցներով որոշումներ կայացնելու հնարավորությունն է՝ օգտագործելով Հաճախորդի կողմից տրամադրված տվյալները կամ պրոֆիլավորման արդյունքում ստացված տեղեկատվությունը։ Մենք կարող ենք օգտագործել պրոֆիլավորում և ավտոմատացված որոշումների կայացում՝
- Ձեր դիմումը մշակելու,
- Ձեր վարկունակությունն ու ռիսկերը գնահատելու,
- Ձեզ Ծառայություն տրամադրելու հնարավորությունը գնահատելու,
- վարկի առավելագույն գումարը որոշելու,
- խարդախության ռիսկը գնահատելու և կանխելու,
- փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման կանոններին համապատասխանելու նպատակով։
Մենք կիրառում ենք նաևորոշումների կայացման ավտոմատացված համակարգՁեր վարկունակության գնահատման գործընթացում։ Սա թույլ է տալիս, օրինակ, ավտոմատ կերպով գնահատել և առաջարկել այնպիսի վարկային առաջարկներ, որոնք առավել համապատասխան են Ձեր կարիքներին։
Արդյունքում՝
- Ձեր վարկի դիմումը կարող է ավտոմատ կերպով մերժվել, կամ
- Ձեզ կարող է առաջարկվել տոկոսադրույք՝ մեր ռիսկերի գնահատման ալգորիթմների հիման վրա։
Մենք պարբերաբար վերանայում ենք մեր ալգորիթմներն ու Ծառայությունների տրամադրման պայմանները՝ գնահատման սխալներն ու անճշտությունները նվազեցնելու նպատակով։
Դուք ունեք իրավունք պահանջելու, որպեսզի Ձեր դիմումը վերանայվի ֆիզիկական անձի կողմից և ոչ միայն ավտոմատացված համակարգով։ Սակայն կրկնակի գնահատումը չի երաշխավորում, որ արդյունքը տարբեր կլինի։
Բացի այդ, մենք կարող ենք օգտագործել պրոֆիլավորում և ավտոմատացված որոշումների կայացում՝
- Ձեզ առավել համապատասխան Ծառայություն առաջարկելու,
- անհատականացված մարքեթինգային և առևտրային առաջարկներ (ներառյալ զեղչեր և հատուկ պայմաններ) տրամադրելու,
- հաճախորդների վերլուծություն իրականացնելու նպատակով։
Մեր կողմից իրականացվող պրոֆիլավորումը և ավտոմատացված որոշումների կայացումը հիմնված են՝
- մեր իրավական պարտավորության վրա՝ գնահատելու Հաճախորդների վճարունակությունը և պահպանելու փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման կանոնները,
- Ծառայության պայմանագրի կնքման և նախապայմանագրային միջոցառումների իրականացման անհրաժեշտության վրա (ներառյալ՝ պայմանագրի կնքման գործընթացի արագ և արդյունավետ իրականացումը),
- Ձեր համաձայնության կամ մեր օրինական շահի վրա՝ խարդախության ռիսկը կանխելու և Ձեզ առավել համապատասխան լուծումներ, հաղորդակցություններ և առաջարկներ տրամադրելու նպատակով։
- ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ ԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Մենք կշարունակենք մշակել Ձեր անձնական տվյալները այնքան ժամանակ, քանի դեռ՝
- առկա է վերը նշված տվյալների մշակման իրավական հիմքերից առնվազն մեկը և գոյություն ունի տվյալների մշակման նպատակ, օրինակ՝ Ձեր կողմից կնքված Ծառայության պայմանագիրը գտնվում է ուժի մեջ կամ տվյալների մշակման վերաբերյալ Ձեր համաձայնությունը վավեր է,
- կիրառելի օրենսդրությամբ մեզ պարտադրված է պահպանել Ձեր անձնական տվյալները,
- առկա է մեր օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտություն, օրինակ՝ իրավական պահանջներ ներկայացնելու կամ պաշտպանելու նպատակով։
Վերոնշյալ պայմանների դադարեցման դեպքում Ձեր տվյալները կջնջվեն կամ անանուն կդառնան ՝ կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան։
- ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Որպես տվյալների սուբյեկտ՝ Դուք ունեք անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքներով նախատեսված մի շարք իրավունքներ։ Այդ իրավունքները ներառում են՝
- պահանջել հասանելիություն Ձեր անձնական տվյալներին և ստանալ տեղեկատվություն դրանց մշակման վերաբերյալ,
- ուղղել սխալ կամ ոչ ճշգրիտ տվյալները,
- պահանջել ջնջել Ձեր տվյալները։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք չենք կարող ջնջել այն տվյալները, որոնք պարտավոր ենք մշակել և պահպանել կիրառելի օրենսդրության համաձայն կամ որոնք անհրաժեշտ են մեր իրավունքների պաշտպանության կամ դատական պահանջ ներկայացնելու համար, եթե մեր իրավունքները խախտվել են,
- առարկել Ձեր անձնական տվյալների մշակմանը, եթե այն հիմնված է մեր օրինական շահերի վրա։ Նման առարկության դեպքում մենք կդադարեցնենք Ձեր անձնական տվյալների մշակումը, եթե չկարողանանք ապացուցել մշակման համար պարտադրող օրինական հիմքեր, որոնք գերակայում են տվյալների սուբյեկտի շահերին, իրավունքներին և ազատություններին, կամ եթե մշակումը անհրաժեշտ է իրավական պահանջների հաստատման, իրականացման կամ պաշտպանության համար,
- պահանջել ստանալ Ձեր տվյալները և փոխանցել դրանք այլ տվյալների վերահսկողին, պայմանով, որ դա չի խախտում մեր օրինական շահերը՝ կապված առևտրային գաղտնիքների կամ այլ գաղտնի տեղեկատվության պաշտպանության հետ,
- հետ կանչել տվյալների մշակման Ձեր համաձայնությունը, եթե մշակումը հիմնված է եղել Ձեր նախնական համաձայնության վրա։ Մարքեթինգային համաձայնությունը կարող եք հետ կանչել՝
- օգտագործելով մեր էլեկտրոնային նամակներում կամ SMS հաղորդագրություններում առկա բաժանորդագրությունից հրաժարվելու («unsubscribe») հնարավորությունը,
- ձեր նախընտրությունները MyMogo հաճախորդների հարթակի միջոցով,
- ուղարկելով էլեկտրոնային նամակ info@mogo.am հասցեին,
- զանգահարելով մեր հաճախորդների սպասարկման կենտրոն [012700700],
- անձամբ այցելով մասնաճյուղեր։
Մարքեթինգի համաձայնության հետ կանչումը չի ազդում դրա հիման վրա մինչ այդ իրականացված տվյալների մշակման օրինականության վրա։ Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ համաձայնության հետ կանչումը չի ազդում այն անձնական տվյալների մշակման վրա, որը մենք իրականացնում ենք այլ իրավական հիմքերով։
Ձեր իրավունքներն կիրառելու նպատակով կարող եք ներկայացնել գրավոր դիմում՝ ուղարկելով այն մեր էլեկտրոնային հասցեին [info@mogo.am] կամ գրավոր դիմում ներկայացնելով մեր ցանկացած մասնաճյուղ և նույնականացնելով Ձեզ։ Մենք կդիտարկենք դիմումը օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և Ձեզ կտրամադրենք պատասխան։ Ձեր իրավունքների իրականացման վերաբերյալ դիմում ստանալու դեպքում մենք կստուգենք Ձեր ինքնությունը, կգնահատենք դիմումը և այն կիրականացնենք կիրառելի իրավական նորմերին համապատասխան։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դուք նաև իրավունք ունեք բողոք ներկայացնել վերահսկող մարմնին՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն https://www.moj.am/
- ՀՂՈՒՄՆԵՐ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՎԵԲ ԿԱՅՔԵՐԻՆ
Մեր կայքը կարող է հղումներ պարունակել երրորդ կողմի կայքերին: Երրորդ կողմի կայքերը ունեն իրենց օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաքականությունները, որոնք խորհուրդ ենք տալիս կարդալ տվյալ կայք այցելելիս: Մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմի կայքերի և դրանց բովանդակության համար:
- ՍՈՒՅՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մենք իրավունք ենք վերապահում փոփոխել սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Էական փոփոխությունների դեպքում մենք Ձեզ նախապես կտեղեկացնենք այդ մասին։ Խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել մեր կայք՝ արդիական տեղեկատվությանը ծանոթանալու նպատակով։
Ուժի մեջ է 02․04․2026 թվականից