Հաճախորդի իրավունքները

 

Տեղեկացում

Հարգելի՛ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ Ընկերությունն իրականացնում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված վարկերի գծով 01.09.2019թ.-ից հետո վաղաժամկետ (այդ թվում մասնակի) մարում կատարած վարկառուների կրեդիտավորման ծախսի նվազեցումներ։

Համամասնորեն նվազեցման արդյունքում վերահաշվարկված գումարի վերադարձի համար կարող եք մոտենալ Ընկերության մասնաճյուղեր, գրել info@mogo.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել 012-700-700 հեռախոսահամարով: 

 

Տեղեկատվության ստացում

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «Մոգո» ՈԻՎԿ ՍՊԸ վերաբերյալ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Սույն տեղեկատվության տրամադրումն անվճար է: Տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է  ներկայացվել Ընկերության գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Վարդանանց 18/2, 4,5,6 տարածքներ, մասնաճյուղեր կամ info@mogo.am էլեկտրոնային հասցեին։

«Մոգո» ՈԻՎԿ ՍՊԸ նկատմամբ բողոք-պահանջի առկայության դեպքում կարող եք այն ներկայացնել «Հաճախորդների բողոքների (պահանջների) կառավարման կարգով» սահմանված կարգով և ժամկետներում: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 012-700-700 հեռախոսահամարով:

Բողոք-պահանջի ներկայացման հայտ
Հաճախորդների բողոքների կառավարման կարգ
Ինչ անել, եթե բողոք ունեք
Հաճախորդի անձնական տվյալների պահպանման և դրանց անվտանգ օգտագործման կանոններ

Ֆինանսական համակարգի հաշտարար

Ֆիզիկական անձ, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ հաճախորդներն իրավունք ունեն «Մոգո» ՈԻՎԿ ՍՊԸ և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին։

«Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իր իրավունքից։ Դա նշանակում է, որ «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իր դեմ կայացված որոշումները։ 

1. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գտնվելու վայրը
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` 0010, ք. Երևան, Մ.Խորենացու փողոց 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատանքային ժամերը, կապի միջոցները
Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-18:00
Ընդմիջում` 13:00-14:00
Հեռախոս` (+374 60) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21
Էլ. հասցե` info@fsm.am
Վեբ Կայք` https://www.fsm.am/

 

«Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից

 

Հարգելի այցելու, տեղեկացնում ենք, որ մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

sales