
Ավտոմեքենայի գրավով վարկ
Ստացե՛ք գումար՝ շարունակելով վարել Ձեր մեքենան
- Մեքենայի մինչև 100%-ի չափով գումարի տրամադրում
- Առանց մեքենայի հանձնման
- Վարկի տրամադրումը՝ մեկ օրում

Ավտոմեքենայի գրավով վարկ
Ամսական վճար
—
Ինչպե՞ս ստանալ ավտոգրավով վարկ
Ընդամենը չորս պարզ քայլ, և հայտը պատրաստ է
Լրացրե՛ք դիմումը մեր կայքում կամ մասնաճյուղերում
Դիմե՛ք օնլայն հայտով ՝ լրացնելով պահանջվող տվյալները, և ստացե՜ք առաջարկը հաշված րոպեների ընթացքում
Ստորագրե՛ք պայմանագիրը՝ առանց ավելորդ փաստաթղթերի
Վարկի հաստատման դեպքում՝ ուսումնասիրեք անհատապես պատրաստված նախնական առաջարկը և ստորագրեք պայմանագիրը մասնաճյուղում:
Ստացե՛ք պահանջված գումարը
Ստացե՛ք գումարը ընդամենը մեկ օրում։ Փոխանցումն իրականացվում է միանգամից Ձեր բանկային հաշվին։
Շարունակե՛ք վարել Ձեր մեքենան
Գումարը ստանալուց հետո մեքենան շարունակում է մնալ Ձեզ մոտ:
Ինչո՞ւ ընտրել ՄՈԳՈ ավտոգրավով վարկը
․
Շարունակում եք վարել Ձեր մեքենան
ՄՈԳՈ-ում ավտոմեքենայի գրավադրման դեպքում, մեքենան շարունակում է մնալ Ձեզ մոտ
Գնահատում՝ մինչև ատոմեքենայի արժեքի 100%-ը
Ավտոգրավով վարկը թույլ է տալիս ստանալավելի մեծ վարկային միջոցներ, քան մեքենայի ստանդարտ շուկայական արժեքն է
Ճկուն սպասարկում՝ ըստ Ձեր նախընտրած ձևաչափի
Դուք ինքներդ եք ընտրում Ձեզ հարմար տարբերակը․ կարող եք լրացնել օնլայն հայտ ցանկացած վայրից կամ այցելել Մոգոյի մասնաճյուղ՝ անհատական խորհրդատվություն ստանալու համար։ Մեր մասնագետներն ապահովում են արագ հաստատում և պարզեցված ձևակերպում
Այլ վարկատեսակներ
Ճկուն ֆինանսավորում յուրաքանչյուր կարիքի համար

Ավելի շատ ֆինանսական լուծումներ
Հաճախ տրվող հարցեր
ավտոմեքենայի գրավով վարկի վերաբերյալ
Այո, Մոգոյում ավտոգրավով վարկ ձևակերպելիս ավտոմեքենան չի կայանվում և մնում է Ձեր տնօրինման տակ։ Դուք ստանում եք անհրաժեշտ ֆինանսավորումը և շարունակում եք վարել Ձեր մեքենան վարկի մարման ողջ ընթացքում։
Մոգոյում վարկ մեքենայի գրավով տրամադրվում է մինչև 20,000,000 ՀՀ դրամ ծավալով՝ մինչև 120 ամիս մարման ժամկետով։ Ֆինանսավորման չափը կարող է կազմել ավտոմեքենայի գնահատված արժեքի մինչև 100%-ը՝ կախված հաճախորդի վարկունակության գնահատումից։
Ավտոմեքենայի գրավով վարկ ստանալու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտ Մոգոյի կայքում կամ այցելել մոտակա մասնաճյուղ։ Մասնագետի կողմից ավտոմեքենայի գնահատումից և հայտի հաստատումից հետո պայմանագիրը ստորագրվում է, և գումարն անմիջապես փոխանցվում է Ձեր բանկային հաշվին։
Մոգոյում մեքենայի գրավադրմամբ կարող եք ստանալ մինչև 20,000,000 ՀՀ դրամ։ Վերջնական վարկային սահմանաչափը հաշվարկվում է Ձեր ավտոմեքենայի տեխնիկական վիճակի, շուկայական արժեքի և Ձեր ընթացիկ վճարունակության գնահատման հիման վրա։
Մոգոյում մեքենայի գրավով վարկ ստանալու դիմումի նախնական ուսումնասիրությունն ու նախնական արագ հաստատումն իրականացվում են ընդամենը 30 րոպեում։ Գնահատման և ձևակերպման ավարտից հետո գումարը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Վարկավորման համար պահանջվում է ներկայացնել վարկային դիմում-հայտ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ներկայացվում է գրավատուի տվյալների հարցման համաձայնագիր։
Պետք է ներկայացնել վարկառուի և գրավատուի անձնագիր կամ նույնականացման քարտ, ինչպես նաև գրավադրվող ավտոմեքենայի սեփականության վկայականը և տեխնիկական անձնագիրը։
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել վարկառուի և գրավատուի եկամուտները հաստատող փաստաթուղթ կամ այլ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Այո, Դուք կարող եք լրացնել օնլայն հայտ Մոգոյի պաշտոնական կայքում ցանկացած վայրից։ Առցանց դիմումը ներկայացնելուց հետո մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ՝ ավտոմեքենայի գնահատման և ձևակերպման հետագա քայլերը համակարգելու համար։



