Սեփականատերեր
Mogo Հայաստանը Eleving Group միջազգային ընկերության մի մասն է, որը հիմնադրվել է 2012թ.։ Այսօր Eleving Group-ը հանդիսանում է միջազգային հզոր Ֆինտեխ կազմակերպություն. 2020 և 2021 թվականներին Financial Times-ը ճանաչեց Eleving Group-ը որպես Եվրոպայի ամենաարագ զարգացող ընկերություններից մեկը: Որպես խմբի առաջատար ապրանքանիշ՝ Mogo-ն գործում է 14 երկրներում՝ 3 մայրցամաքներում։
Ընկերությունը 29․03․2023 թ․ իրականացրել է կանոնադրական կապիտալի համալրում, որի արդյունքում այն կազմել է 2 670 000 000 (երկու միլիարդ վեց հարյուր յոթանասուն միլիոն) ՀՀ դրամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ չի իրականացնում արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում և չունի փոքր մասնակցություն ունեցող բաժնետերեր՝ Ընկերությունը չի հրապարակում ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03-ի 15-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը՝ համաձայն նույն կանոնակարգի 15-րդ կետի 4-րդ ենթակետի:
Ուղղակի նշանակալից մասնակից
ՄՈԳՈ ՈՒՎԿ ՍՊԸ-ի ուղղակի նշանակալից մասնակից է հանդիսանում Էլեվինգ Վեհիքլ Ֆայնենս Էյ Էսը, որի մասնակցության չափը կազմում է 100%։ Գործունեության տեսակը՝ Բիզնեսի և այլ կառավարման խորհրդատվական գործունեություն։
Անուղղակի նշանակալից մասնակիցներ
1․ Էլեվինգ Գրուպ՝ հանդիսանում է անուղղակի նշանակալից մասնակից՝ տիրապետելով ուղղակի նշանակալից մասնակցի՝ Էլեվինգ Վեհիքլ Ֆայնենս Էյ Էս-ի 99.09% բաժնեմասին։ Գործունեության տեսակը՝ Ֆինանսական։
2․ էՅԷՍ ԷՅԷԼՓԻԵՍ Քեփիթալ – հանդիսանում է անուղղակի նշանակալից մասնակից՝ տիրապետելով անուղղակի նշանակալի մասնակից Էլեվինգ Գրուպի 37.31% բաժնեմասին։ Գործունեության տեսակը՝ Հոլդինգային ընկերությունների գործունեություն։
էՅԷՍ ԷՅԷԼՓԻԵՍ Քեփիթալի միակ մասնակիցն է Այգարս Քեսենֆելդսը՝ 100% մասնակցությամբ։
Վերջնական շահառու
Ընկերության իրական շահառուն է հանդիսանում Այգարս Քեսենֆելդսը, ով անուղղակիորեն տիրապետում է «ՄՈԳՈ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի ձայնի իրավունք տվող բաժնեմասերի 20 և ավելի տոկոսին (անուղղակի մասնակցության չափը՝ 36.97%)։