Քուքի քաղաքականություն
- ՆՊԱՏԱԿԸ
Սույն Քուքի քաղաքականությունը ներկայացնում է, թե ինչպես է «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն (այսուհետ՝ «Մենք») օգտագործում քուքիներ իր կայքերում, ներառյալ՝ https://www.mogo.am/ կայքում(այսուհետ՝ «կայք»)։ Եթե Դուք տվել եք համաձայնություն, ապա կայքի հիմնական գործառույթները ապահովող քուքիներից բացի, Ձեր կողմից կայք մուտք գործելու համար օգտագործվող դիտարկիչում կամ սարքում կարող են տեղադրվել նաև այլ քուքիներ, վեբ բիքոններ (web beacons), փիքսելներ (pixels) կամ տվյալների պահպանման նմանատիպ տեխնոլոգիաներ։
Սույն քաղաքականությունը ներկայացնում է, թե ինչ տեսակի քուքիներ են օգտագործվում,ինչ նպատակներով և ինչպես կարող եք կարգավորել Ձեր ընտրությունները
Դուք կարող եք փոփոխել Ձեր քուքի կարգավորումները և հրաժարվել յուրաքանչյուր քուքի տեսակից (բացառությամբ խիստ անհրաժեշտ քուքիների)՝ քուքի ծանուցման վահանակում սեղմելով «քուքի կարգավորումներ» բաժինը ։
- Ի՞ՆՉ ԵՆ ՔՈՒՔԻՆԵՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԵՆՔ ԴՐԱՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Քուքիները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք պահպանվում են Ձեր սարքում, երբ Դուք այցելում եք Մեր կայքը։ Դիտարկիչը յուրաքանչյուր հաջորդ այցելության ժամանակ քուքիի միջոցով տեղեկատվությունը փոխանցում է կայքին՝ օգտատիրոջը ճանաչելու և նրա ընտրությունները հիշելու համար (օրինակ՝ լեզվի ընտրություն, մուտքի տվյալներ և այլ կարգավորումներ)։ Սա հեշտացնում է հետագա այցելությունները և դարձնում կայքը ավելի օգտակար։ Մենք օգտագործում ենք տարբեր տեսակի քուքիներ։ Կայք մուտք գործելիս Ձեր սարքում տեղադրվում են խիստ անհրաժեշտ քուքիներ։ Այլ տեսակի քուքիները կտեղադրվեն միայն Ձեր համաձայնության դեպքում։
- Խիստ անհրաժեշտ քուքիներ
Այս քուքիները ապահովում են կայքի հիմնական գործառույթները՝ էջերի շարժը, լեզվի ընտրություն, նույնականացում, ձևաթղթերի լրացում։ Առանց այս քուքիների կայքը չի կարող գործել, և դրանք հնարավոր չէ անջատել։ Դրանք չեն բացահայտում օգտատիրոջ ինքնությունը և չեն հավաքագրում անձնական տվյալներ։ Սովորաբար պահպանվում են մինչև դիտարկիչի փակումը։
- Վերլուծական (Analytical) քուքիներ
Այս քուքիները թույլ են տալիս հաշվել կայքի այցելությունների քանակը և դրանց ծագման(traffic) աղբյուրները՝ կայքի արդյունավետությունը գնահատելու և բարելավելու նպատակով։ Դրանք նաև օգնում են հասկանալ, թե որ էջերն են առավել կամ նվազ հաճախ այցելվում օգտատերերի կողմից և ինչպես են նրանք շարժվում կայքում։ Ստացվող տվյալները մշակվում են համախմբված (aggregated) ձևով։ Մենք օգտագործում ենք երրորդ կողմի քուքիներ, որոնք տեղադրվում են մինչև 2 տարի ժամկետով։
- Մարքեթինգային և թիրախավորման քուքիներ
Այս քուքիները կարող են տեղադրվել Մեր գովազդային գործընկերների կողմից և օգտագործվում են Ձեր հետաքրքրությունների պրոֆիլի ձևավորման և այլ կայքերում համապատասխան գովազդ ցուցադրելու նպատակով։ Դրանք անմիջականորեն չեն պահպանում անձնական տվյալներ, սակայն հիմնված են Ձեր դիտարկիչի և սարքի եզակի նույնականացման վրա։ Եթե չթույլատրեք այս քուքիները, կտեսնեք ավելի քիչ թիրախավորված գովազդ։ Այս քուքիները տեղադրվում են Ձեր սարքում մինչև 3 ամիս ժամկետով։
- ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՔՈՒՔԻՆԵՐ
Մեր կայքը օգտագործում է երրորդ կողմի ծառայություններ (օրինակ՝ վերլուծական)՝ հասկանալու համար, թե որ բովանդակությունն է առավել պահանջված և ինչպես կարելի է բարելավել կայքի օգտագործելիությունը։ Երրորդ կողմի քուքիներով ստացված տեղեկատվությունը մշակվում է համապատասխան ծառայություն մատուցողի կողմից։ Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ նաև այդ ծառայություն մատուցողների գաղտնիության քաղաքականություններին։
Օրինակ՝
- Կարող ենք օգտագործել Google Analytics ծառայությունը՝ կայքի օգտագործման վերլուծության նպատակով (օրինակ՝ այցերի քանակ, կրկնայցեր, սեսիայի տևողություն և այլն),
- Կարող ենք օգտագործել Facebook Pixel տեխնոլոգիան՝ գովազդի նպատակով օգտատերերի կայքում գործողությունների վերաբերյալ տվյալներ մշակելու և փոխակերպումները չափելու համար։
Դուք կարող եք ցանկացած ժամանակ հրաժարվել երրորդ կողմի քուքիների մշակումից՝ փոխելով քուքի կարգավորումները։
- ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱՀՍԿԵԼ ՔՈՒՔԻՆԵՐԸ
Մեր կայք այցելելիս ցուցադրվում է ծանուցում քուքիների օգտագործման վերաբերյալ, և Ձեզ առաջարկվում է տալ համաձայնություն վերլուծական և մարքեթինգային քուքիների համար։ Դուք կարող եք ցանկացած ժամանակ հետ վերցնել Ձեր համաձայնությունը կամ փոփոխել կարգավորումները՝ գնալով «քուքի կարգավորումներ» բաժինը։
Բացի այդ՝
- Կարող եք ջնջել դիտարկիչում պահպանված քուքիները՝ մաքրելով քուքի պատմությունը,
- Կարող եք կարգավորել դիտարկիչը՝ քուքիների պահպանումը արգելափակելու համար,
- Ձեր բրաուզերի «Help» բաժնում կարող եք գտնել հրահանգներ՝ ինչպես կանխել քուքիների պահպանումը, տեսնել արդեն պահված քուքիները և անհրաժեշտության դեպքում ջնջել դրանք։
Կարող եք տեղադրել Google Analytics-ի օպտ-աութ (Opt-out) գործիքը Google Analytics-ի կողմից տվյալների հավաքագրումը կանխելու համար։ Փոփոխությունները պետք է կատարվեն յուրաքանչյուր դիտարկիչում առանձին։ Գործիքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք օգտվել հետևյալ հղումից Google Analytics opt-out browser add-on - Analytics Help :
- ՔՈՒՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մենք իրավունք ենք վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Քուքի քաղաքականությունը։ Փոփոխությունները ուժի մեջ են մտնում կայքում հրապարակվելու պահից։
- Կապ
Եթե ունեք հարցեր Ձեր անձնական տվյալների մշակման կամ սույն Քուքի քաղաքականության վերաբերյալ, կամ ցանկանում եք կիրառել Ձեր տվյալների սուբյեկտի իրավունքները, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով info@mogo.am հասցեին։
Ուժի մեջ է 02․04․2026 թվականից