Հինգ հետաքրքիր փաստ ավտոմեքենաների մասին

01.09.2022

Հինգ հետաքրքիր փաստ ավտոմեքենաների մասին

Կարծում եք, թե ամեն ինչ գիտեք ավտոմեքենաների մասի՞ն։

Ներկայացնում ենք Ձեզ հինգ հետաքրքիր փաստ ավտոմեքենաների մասին, որոնց Դուք ամենայն հավանականությամբ տեղյակ չէիք։

Փաստ 1․ Մինչև 2050 թ․ մեքենաների թիվը կհասնի մոտ 2,5 միլիարդի

Ներկայումս Երկրի վրա օգտագործվում է ավելի քան 1 միլիարդ ավտոմեքենա: Համաշխարհային ավտոպարկի աճը շարունակվում է Չինաստանի և ԱՄՆ-ի կողմից նոր մեքենաների վաճառքի աճի շնորհիվ։ Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը Երկրի վրա գրանցված կլինի մոտ 2,5 միլիարդ ավտոմեքենա։

Մեքենաները առաջին անգամ հայտնվեցին, երբ 1769 թվականին հայտնագործվեց շոգեմեքենան։ 1807 թվականին Ֆրանսուա Իսահակ դե Ռիվան ստեղծեց առաջին մեքենան, որն աշխատում էր ներքին այրման գազի շարժիչով։

1885 թվականին Կարլ Բենցը արտոնագրեց գյուտ՝ բենզինային շարժիչով առաջին մեքենան։ Այն ուներ երեք անիվ, T-ձև ղեկ և 1,7 լիտրանոց շարժիչ: Երեք տարի անց նրա կինը կատարեց մեքենայով առաջին միջքաղաքային ճանապարհորդությունը 16 կմ/ժ արագությամբ։

Այդ ժամանակ Կարլ Բենցը սկսեց մեքենաների զանգվածային արտադրությունը։

Փաստ 2․ Դիզվառելիքով աշխատող մեքենաները՝ «էկոլոգիապես մաքուր» տրանսպորտ

Այսօր ոչ ոքի մտքով չի կարող անցնել դիզելային վառելիքով աշխատող մեքենաներն անվանել «էկոլոգիապես մաքուր» տրանսպորտ։

Այնուամենայնիվ, կային ժամանակներ, երբ սև ծուխ արտանետող մեքենաները դարձան էկոլոգիապես մաքուր այլընտրանք ձիերին։ Ավտոարդյունաբերության սկզբնական տարիներին մեծ քաղաքներում այնքան շատ ձիեր էին օգտագործվում, որ մարդիկ խեղդվում էին գոմաղբի գարշահոտությունից:

Երբ հայտնվեցին մեքենաներ մի քանի ձիաուժ հզորությամբ շարժիչներով, մարդիկ իսկապես համարեցին դրանք մաքուր տրանսպորտ:

Փաստ  3․ Աշխարհի ամենաթանկարժեք մեքենաները

Եվս մեկ հետաքրքիր փաստ ավտոմեքենաների մասին։ Աշխարհի ամենաթանկարժեք մեքենան մինչ այժմ մնում է 1963 թ. արտադրության Ferrari 250 GTO-ն։

$18 000 արժողությամբ այս մեքենայից արտադրվել է ընդամենը 36 հատ, և ձեռք բերել այն հնարավոր է եղել միայն գործարանի սեփականատիրոջ թույլտվությամբ։

Ռեկորդը սահմանվել է 2008 թվականին, երբ մեքենան աճուրդի ընթացքում վաճառվել է 15,7 միլիոն եվրո արժեքով։

Փաստ  4․ Motorola-ն մեքենաների ռադիոների առաջին արտադրողը

Հավատում եք, թե ոչ, բայց Motorola-ն սկսեց իր գործունեության սկիզբը մեքենաներում ռադիոների արտադրությամբ: 1930 թվականին ընկերությունը մշակեց և սկսեց մեքենաներում տեղադրել առաջին բորտային ռադիոները:

Այն ժամանակ դա իսկական շքեղություն էր և արժեր $110 (այսօր այդ գումարը համարժեք է $3000), չնայած այն հանգամանքին, որ մեքենան ինքնին կարող էր արժենալ $650։

Իսկ ռադիոյի տեղադրման ընթացքը տևում էր առնվազն մեկ շաբաթ և երկու հոգու ջանքեր էր պահանջում։

Փաստ  5․ Ի՞նչ կապ կա կողային հայելիների և մեքենայի քաշի միջև

Կողային հայելիները այժմ ցանկացած մեքենայի անփոխարինելի մասն են, սակայն սկզբում դրանք հորինվել են սպորտային մեքենաները ավելի թեթևացնելու համար։

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչ կապ կա կողային հայելիների և մեքենայի քաշի միջև։

Ներկայացնում ենք Ձեզ ևս մեկ հետաքրքիր փաստ ավտոմեքենաների մասին։

1911 թվականին առաջին անգամ ամերիկյան Ինդիանապոլիսի մրցարշավի մասնակից, օդաչու Ռեյ Հարրոնը որոշեց մրցույթից առաջ թեթևացնել իր Marmont 32 սպորտային մեքենան։

Այդ տարիներին սպորտային մեքենաները երկտեղանոց էին։ Օդաչուն նստում էր առջևին նստատեղին, մեխանիկը՝ հետևի։ Վերջինս նաև շտուրմանի դեր էր կատարում՝ վարորդին բացատրելով, թե ինչ է կատարվում մեքենայի հետևում։

Ռեյ Հարրոնը որոշեց հրաժարվել այդ մեթոդից, և սովորական ձեռքի հայելին ամրացրեց մեքենայի վրա: Այսպիսով, սպորտային մեքենան շատ ավելի թեթևացավ, և Հարրոնը կարողացավ հաղթել մրցավազքում:

Բաժնի այլ նյութերի ծանոթանալու համար անցե՛ք ՄՈԳՈ Բլոգ էջ։

Առնչվող հոդվածներ

ՄՈԳՈ-ի հետ նաև ԱՊՊԱհով է

12.03.2024

Նորարար և տպավորիչ․ ՄՈԳՈ-ն վերաբացեց «Կենտրոն» մասնաճյուղը

12.03.2024

Անցեք թեստը և ստացեք Ձեր ընթացիկ վարկային պարտավորությունների և ֆինանսական դրության գնահատականը

06.03.2023