«ՄՈԳՈ»-ն 104 ծառ է նվիրել Երեւանին եւ մասնակցել մեծ ծառատունկին
16.12.2025

Դեկտեմբերի 13-ին ՄՈԳՈ ՈՒՎԿ-ն Երևանի Քաղաքապետարանի Կանաչապատում և Շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի և SmartJump ընկերության հետ համագործակցությամբ իր հերթական ներդրումը կատարեց մայրաքաղաքի կանաչապատման գործում։
Լինելով միջազգային կազմակերպության մի մասը՝ այս նախաձեռնությունը ՄՈԳՈ Հայաստանի համար կարևոր քայլ է՝ ուղղված կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը և շրջակա միջավայրի, սոցիալական և կառավարման (ESG) չափանիշներին։
Ծառատունկի շրջանակում ՄՈԳՈ ՈՒՎԿ-ն 104 մշտադալար ծառ նվիրաբերեց Երևան քաղաքին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում կառուցված կասկադային այգին բարեկարգելու նպատակով։
Ծառերի յուրահատուկ ընտրությունը կատարվել է գործընկերների հետ նախնական քննարկումների արդյունքում։ Ի տարբերություն տերևաթափ ծառերի, մշտադալարները պահպանում են իրենց տերևները ամբողջ տարվա ընթացքում, ինչը ապահովում է, որ մայրաքաղաքը մնա կենսունակ և կանաչ նույնիսկ կոշտ ձմեռային ամիսներին, երբ ամենաշատն է զգացվում շրջակա միջավայրի պաշտպանության կարիքը։
Շատ ոգևորված ենք շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված մեր հերթական նախաձեռնությամբ և վստահ ենք, որ կատարած աշխատանքի արդյունքը կվայելեն հաջորդ սերունդները։