5 ամենատարածված սխալները ավտովարկ վերցնելիս
07.02.2025

Մեքենա գնելը կապված է ֆինանսական լուրջ ներդրումների հետ: Այս հոդվածում ներկայացնում ենք 5 ամենատարածված սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս ավտովարկ վերցնելիս:
1. Սխալ հաշվարկել բյուջեն ավտովարկ վերցնելիս
Ո՞րն է սխալը. շատերը կենտրոնանում են ամսական վճարումների վրա՝ մտածելով, որ այս կամ այն ֆիքսված գումար ամսական կտրվածքով վճարելը մեծ չափով չի անդրադառնա իրենց ֆինանսական վիճակի վրա: Այս դեպքում շատերը հաշվի չեն առնում լրացուցիչ այլ ծախսեր, ինչպիսին են ապահովագրությունը, վառելիքի ծախսը, մեքենայի սպասարկումը և անկանխատեսելի իրավիճակներում առաջացող վերանորոգման ծախսերը:
Ինչպե՞ս խուսափել դրանից. ավտովարկի դիմելուց առաջ ուշադիր ուսումնասիրե՛ք ձեր եկամուտներն ու ծախսերը: Սահմանե՛ք ոչ թե ավտովարկի մարման գումար, այլ մեքենայի վրա ծախսվող ամսական ընդհանուր բյուջե:
Հուշում. մեր կայքում գտնվող ավտոավարկի հաշվիչի օգնությամբ կատարե՛ք մոտավոր հաշվարկներ՝ հասկանալու համար, թե ինչ ծավալի ծախսերի հետ եք գործ ունենալու:
2. Կենտրոնանալ միայն ավտովարկի տոկոսադրույքի վրա
Ո՞րն է սխալը. թեև տոկոսադրույքը կարևոր է, այն միակ կարևոր չափանիշը չէ ավտովարկ վերցնելիս: Որոշ վարկառուներ կենտրոնանում են զուտ վարկի տոկոսադրույքի վրա` անտեսելով այլ հիմնական գործոններ, ինչպիսին են վարկի ժամկետը, լրացուցիչ վճարները կամ մարման ենթակա ընդհանուր գումարը:
Ինչպե՞ս խուսափել դրանից. իմացե՛ք վարկի ամբողջական գումարը: Ուսումնասիրե՛ք ոչ միայն տոկոսադրույքը, այլև վարկի մարման պայմանները և լրացուցիչ վճարները:
3. Չափից մեծ վարկ վերցնել
Ո՞րն է սխալը. թանկարժեք մեքենա գնելու հեռանկարը գայթակղիչ է զուտ այն պատճառով, որ վարկային պայմանները ձեզ դա թույլ են տալիս: Բայց երկարաժամկետ կտրվածքով դա կարող է հանգեցնել ավելորդ ֆինանսական ծախսերի:
Ինչպե՞ս խուսափել դրանից. ընտրե՛ք մեքենա, որն ավելի շատ համապատասխանում է ձեր կարիքներին, այլ ոչ միայն ցանկություններին: Եղե՛ք իրատես և վերցրեք այնպիսի վարկ, որը կկարողանաք մարել` առանց ավելորդ սթրեսի ու ֆինանսական բարդությունների: Մի փոքր մատչելի մեքենա ձեռք բերելը ծանր բեռ չի լինի, իսկ ապագայում, ելնելով ձեր եկամուտի աճից, դուք կկարողանաք նոր մեքենա ձեռք բերել:
4. Չհասկանալ վարկի պայմանները
Ո՞րն է սխալը. վարկային պայմանագիր ստորագրելը` առանց մարման ժամանակացույցին, տույժերին կամ ապահովագրության պահանջներին լիարժեք ծանոթանալու:
Ինչպե՞ս խուսափել դրանից. ուշադիր ուսումնասիրե՛ք վարկի պայմանները: Մի՛ խուսափեք հարցեր տալուց. Mogo-ի թիմը միշտ պատրաստ է բացատրել յուրաքանչյուր մանրուք և ճիշտ ուղղորդել ձեզ:
5. Հետաձգել վճարումները կամ խախտել ժամկետները
Ո՞րն է սխալը. հերթական վճարումը բաց թողնելը, նույնիսկ մեկ անգամ, կարող է վնասել ձեր վարկային պատմությանը և հանգեցնել տույժերի:
Ինչպե՞ս խուսափել դրանից. հեռախոսի օրացույցում հիշեցումներ սահմանե՛ք: Եթե հայտնվել եք անկանխատեսելի իրավիճակում, անմիջապես կապ հաստատե՛ք վարկային կազմակերպության հետ ու բացատրե՛ք ուշացման պատճառները: ՄՈԳՈ-ն առաջարկում է ճկուն լուծումներ, որոնց շնորհիվ ձեր վարկային բեռը ծանր չի լինի:
Եզրակացություն
Նոր մեքենա ձեռք բերելու նպատակով ավտովարկ վերցնելը հարմար տարբերակ է, բայց պետք է հաշվի առնել բոլոր նրբությունները: Խուսափելով վերոնշյալ սխալներից՝ դուք կկարողանաք վերահսկել ձեր ֆինանսները և ձեռք բերել ձեր երազանքի մեքենան:
Մտածու՞մ եք ավտովարկ վերցնելու ուղղությամբ: Դիմե՛ք ՄՈԳՈ-ին: Վարկի հաստատումը` 30 րոպեում, վարկի տրամադրումը մեկ օրվա ընթացքում, հատուկ տոկոսադրույք ավտովարկի համար: