Հանգստի 10 փաթեթ՝ ՄՈԳՈ-ում
13.06.2025

ՄՈԳՈ ՈՒՎԿ-ն հերթական անակնկալն է պատրաստել իր հաճախորդների համար։ Հունիսի 16-ից օգոստոսի 15-ը ՄՈԳՈ-ում ավտոմեքենայի գրավով վարկ կնքած կամ ՄՈԳՈ-ի միջոցով նոր մեքենա ձեռք բերած հաճախորդները հնարավորություն կստանան մասնակցելու խաղարկությանը, որի ընթացքում հնարավորություն կունենան շահելու հանգստի 10 փաթեթները՝ երկու անձի համար 7 օրյա հանգիստ Շարմ-Էլ-Շեյխում, երկու անձի համար 4-օրյա հանգիստ Աբու Դաբիում, երկու անձի համար 3-օրյա տուր Թբիլիսիում կամ Հայաստանում տարբեր ուղղություններով հանգստի 7 փաթեթ, յուրաքանչյուրը նախատեսված 2 անձի համար
ՄՈԳՈ ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից իրականացվող խաղարկության պայմանները՝
1. Ընկերությունը իր մարքեթինգային ռազմավարության շրջանակներում կազմակերպում է գովազդային վիճակախաղ (այսուհետ՝ Վիճակախաղ)։ Վիճակախաղը տեղի է ունենալու 20.08.2025թ.-ին՝ ժամը 15։00-ին, առցանց տարբերակով։
2. Խաղարկության ընթացքում խաղարկվելու է հանգստի 10 (տասը) փաթեթ՝
- Երկու անձի համար 7-օրյա հանգսիտ Շարմ-Էլ-Շեյխում, Եգիպտոս /ավիատոմս, տրանսֆեր, հյուրանոց՝ ամեն ինչ ներառված (all inclusive)/,
- Երկու անձի համար 4-օրյա հանգիստ Աբու Դաբիում, ԱՄԷ /ավիատոմս, հյուրանոց/,
- Երկու անձի համար 3-օրյա տուր Թբիլիսիում /տրանսպորտ, զբոսավար, գիշերակաց, նախաճաշ/,
- Հայաստանում 7 ուղղություններով հանգիստ երկու անձի համար երկու օրով /հյուրանոց, նախաճաշ/:
3. Խաղարկությանը մասնակցում են ս/թ հունիսի 16-ից օգոստոսի 15-ը ՄՈԳՈ ՈՒՎԿ-ում ավտոմեքենայի ձեռքբերման եւ/կամ ավտոմեքենայի գրավով ապահովված վարկ կնքած հաճախորդները։
4․ Վիճակախաղին մասնակցությունը հաճախորդների համար անվճար է, և դրա մասնակցության համար լրացուցիչ վճար կամ պայմանագրային պարտավորություն չի նախատեսվում՝ բացի վարկի ստացման պայմաններից։
5․ Ընկերությունը իրավունք ունի փոփոխել խաղարկության պայմանները կամ ժամկետները՝ նախապես այդ մասին տեղեկացնելով իր պաշտոնական էջերում:
6. Խաղարկությանը մասնակցելու համար վարկային պայմանագիրը կնքելուց հետո հաճախորդին տրամադրվելու է կտրոն, որը բաղկացած է երկու կեսից, յուրաքանչյուր կեսի վրա ամրագրված է հերթական համար։ Խաղարկության կտրոնի մի կեսը տրամադրվելու է հաճախորդին, մյուս կեսը, որի վրա ամրագրվելու է հաճախորդի վարկային պայմանագրի համարը, հաճախորդը գցելու է թափանցիկ, կնքված տուփի մեջ։
7. Հաճախորդը կարող է մեկ վարկի համար ստանալ տարբեր քանակի կտրոն՝ ըստ վարկատեսակի՝
- Նոր հաճախորդ՝ 350000 - 2000,000 մլն ՀՀ դրամ՝ 1 կտրոն, 2,000,001 մլն – 5 մլն ՀՀ դրամ՝ 2կտրոն, 5 մլն ՀՀ դրամից բարձր՝ 3 կտրոն,
- Յուրաքանչյուր հաջորդ վարկը, որը կկնքվի նախորդ վարկի մարումից մեկ ամսվա ընթացքում՝ 350000 - 2000,000 մլն ՀՀ դրամ՝ 1 կտրոն, 2,000,001 մլն – 5 մլն ՀՀ դրամ՝ 2կտրոն, 5 մլն ՀՀ դրամից բարձր՝ 3 կտրոն,
- ՄՈԳՈ-ում 1 և ավելի ավտովարկ կամ մեքնայի գրավով վարկ սպասարկած հաճախորդ՝ 2 կտրոն՝ անկախ գումարի չափից եւ գրավադրվող գույքի տեսակից /վերջին վարկի մարման վաղեմությունը՝ 1 ամսից ավելի/,
- Էլեկտրական ավտոմեքենայի գրավով վարկ՝ 3 կտրոն,
- Էլեկտրական ավտոմեքենայի ձեռքբերման վարկ՝ 3 կտրոն:
8. Օգոստոսի 20-ին՝ 15։00-ին կայանալիք խաղարկությունը կհեռարձակվի ՄՈԳՈ ՈՒՎԿ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։ Ուղիղ հեռարձակման ընթացքում խաղարկության վարողը կբացի մասնաճյուղերից հավաքված, կնքված տուփերը, եւ բոլոր կտրոնները կլցնի մեծ խաղատուփի մեջ, որից հետո պատահականության սկզբունքով կընտրվեն 10 հաղթողները։
9. Ուղիղ հեռարձակման ավարտից հետո ՄՈԳՈ ՈՒՎԿ-ն կկապնվի 10 հաղթողների հետ, որոնք պետք է ս/թ օգոստոսի 22-ին անձը հաստատող փաստաթղթով եւ հաղթած կտրոնով ներկայանան ՄՈԳՈ ՈՒՎԿ ՍՊԸ ք․ Երեւան, Չարենցի 121/3 հասցեում գտնվող մասնաճյուղ, որտեղ լրացուցիչ խաղարկության ընթացքում պատահականության սկզբունքով 10 հաղթողներից յուրաքանչյուրը խաղատուփից կընտրի իր մրցանակը։
10․ Եթե հաղթած կտրոնով հաճախորդի հետ չի ստացվում կապ հաստատել մինչեւ օգոստոսի 20-ը՝ 18։00, ապա նրա շահած կտրոնը համարվում է անվավեր, Հայաստանում հանգստի փաթեթների քանակը պակասում է մեկով։
11. Եթե հաճախորդը չի կարող ֆիզիկապես ներկա լինել օգոստոսի 22-ին կայանալիք խաղարկությանը, ապա նրա փոխարեն մրցանակը պատահականության սկզբունքով ընտրելու իրավունքը ընձեռվում է խաղարկության վարողին։
12. Խաղարկության արդյունքում հաղթած 10 հաճախորդներին տրամադրվում են համապատասխան վաուչերներ, որոնցով կարելի է մոտենալ կազմակերպության գործընկեր տուրիստական կազմակերպություն, որը կկազմակերպի հաճախորդների հանգիստը՝ ըստ վաուչերի։
13. Վաուչերների օգտագործման վերջնաժամկետը ս/թ նոյեմբերի 1-ն է։
14․ Մրցանակը չի ենթարկվում դրամական հատուցման կամ փոխանակման այլ նվերի հետ:
15. Ընկերությունը չի կրում պատասխանատվություն, եթե հաղթողը չի օգտագործում մրցանակը սահմանված ժամկետում կամ չի ներկայանում:
16. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մրցանակի՝ շահառուի կողմից օգտագործման ընթացքում առաջացած ցանկացած խնդիրների համար, ներառյալ՝ թռիչքների փոփոխություն կամ չեղարկում, վիզայի տրամադրման մերժում, առողջական խնդիրներ, ուշացումներ, ծառայության որակ և այլ հանգամանքներ, որոնք դուրս են Ընկերության վերահսկողությունից։
17. Վաուչերը կարող է հաղթող անձի փոխարեն օգտագործվել այլ անձի կողմից /հաղթողի թույլտվությամբ/։