Անցեք թեստը և ստացեք Ձեր ընթացիկ վարկային պարտավորությունների և ֆինանսական դրության գնահատականը

06.03.2023

Անցեք թեստը և ստացեք Ձեր ընթացիկ վարկային պարտավորությունների և ֆինանսական դրության գնահատականը

Այսօրվա իրականության մեջ ֆինանսական կարողությունները գիտակցելն ու գումարը խելամտորեն տնօրինելն անհրաժեշտ հմտություններ են։ «Eleving Group»-ի հետ համագործակցելով՝ մենք ստեղծել ենք ֆինանսական գրագիտության հարթակ, որի միջոցով Դուք կարող եք գնահատել Ձեր ֆինանսական դրությունը և գտնել պետքական խորհուրդներ բյուջետավորման, պարտքի կառավարման, խնայողությունների, ֆինանսական հիգիենայի և այլ թեմաներով։ 

Գործիքի մասին

Ֆինանսական գրագիտության գործիքը թեստ է, որն անցնելով՝ ցանկացած մարդ կարող է ճիշտ գնահատական տալ իր ընթացիկ վարկային պարտավորություններին կամ հաշվարկել իր կամ իր տնային տնտեսության ֆինանսական հնարավորությունները։

«Վարկային վիճակի գնահատում» անցկացնելու համար օգտատերը պետք է պատասխանի 6 հարցի այդ պատասխանները կօգտագործվեն՝ նրա անհատական ԸՊԵ ցուցիչը՝ Ընդհանուր պարտավորություններ-եկամուտ հարաբերակցությունը հաշվելու համար։ Վարկ տրամադրելու կամ մերժելու հարցը լուծելիս ֆինանսական հաստատությունները ԸՊԵ-ն համարում են ամենակարևոր գործոններից մեկը։ ԸՊԵ-ն նաև օգնում է հասկանալ՝ արդյոք անձի բյուջեն պատրաստ է դիմակայելու անսպասելի ֆինանսական դժվարությունների՝ առանց կանոնավոր վճարումներից հրաժարվելու։ Թեստի միջոցով կարող եք իմանալ նաև կեցության իրական ծախսերի, խնայողությունների և դրանց ծածկույթի մասին, օրինակ՝ քանի՞ ամիս կարող է անձը որոշակի կենսակերպ վարել և փակել բոլոր ծախսերը՝ օգտագործելով իր ընթացիկ բյուջեն։

Ֆինանսական հնարավորությունները գնահատելու համար օգտատերը նույնպես պետք է պատասխանի մի քանի հարցի։ Այս թեստը կպարզի անձի կամ իր տնային տնտեսության ԸՊԵ ցուցիչը, կեցության իրական ծախսերը, խնայողությունների մակարդակը, ինչպես նաև ամսական պարտավորությունների պոտենցիալ չափը, որն անձը կամ իր տնային տնտեսություն հանդիսացող անձինք կարող են ստանձնել՝ առանց բյուջեն զգալի ռիսկի տակ դնելու։

Բացի դրանից, հարթակը համալրվել է բլոգի բաժնով, որտեղ կարող եք գտնել բազմաթիվ խորհուրդներ բյուջեի պլանավորման, խնայողությունների, պարտքի կառավարման, գնաճի ազդեցությունը բյուջեի վրա նվազեցնելու, վարկառության ծախսի, վարկարժանության գնահատականի և այլ թեմաներով։

Սկսել թեստը

Նախագծի մասին

Աշխարհում ֆինանսական գրագիտության հետ կապված տևական խնդիր կա չափից շատ մարդիկ ունեն գումարի կառավարման մասին տարրական գիտելիքների պակաս։ Սա կարող է հանգեցնել գերծախսի, ֆինանսական սթրեսի, սնանկության և անգամ աղքատության։ Յուրաքանչյուր ոք պետք է ֆինանսական հիմունքներին ծանոթանալու համար բավականաչափ ժամանակ հատկացնի, որպեսզի իր մոտ ֆինանսական ճիշտ որոշումներ կայացնելու ամուր տեղեկատվական հիմք ձևավորվի։ Այդ իսկ պատճառով «Eleving Group»-ն իր ապրանքանիշերի հետ միասին ստեղծել է այս ֆինանսական գրագիտության հարթակը։

 

«Ֆինանսական գրագիտությունը գործընթաց է, որը յուրացնելով՝ անձը ձեռք է բերում անհրաժեշտ գիտելիքներ իր գումարը խելամտորեն տնօրինելու համար։ Սրանք կարևոր հմտություններ են, որոնք օգնում են կայացնել գրագետ որոշումներ և զերծ մնալ ծախսատար սխալներից։ Այս գործիքն օգտակար է բոլորի համար, հատկապես նրանց, ովքեր նկատել են, որ իրենց դժվարությամբ վաստակած աշխատավարձը սպասվածից արագ է անհետանում դրամապանակից։ Գործիքն օգտակար է նաև բոլորին, որոնք ֆինանսական պարտավորությունները կատարելիս բախվել են խնդիրների։ Գործիքը ստեղծվել է այնպես, որ անցնելով թեստն ու կարդալով հարթակի տրամադրած խորհուրդները՝ մարդիկ կարողանան հասկանալ իրենց ֆինանսական մարտահրավերների պատճառները և գտնեն դրանք հաղթահարելու արդյունավետ միջոցներ», - նշում է «Eleving Group»-ի կորպորատիվ գծով տնօրեն Արթուրս Ցաքարսը։

Առնչվող հոդվածներ

ՄՈԳՈ-ի հետ նաև ԱՊՊԱհով է

12.03.2024

Նորարար և տպավորիչ․ ՄՈԳՈ-ն վերաբացեց «Կենտրոն» մասնաճյուղը

12.03.2024

Աշխարհի հինգ ամենաթանկ ավտոմեքենաները

28.01.2023