Աշխարհի հինգ ամենաթանկ ավտոմեքենաները

28.01.2023

Աշխարհի հինգ ամենաթանկ ավտոմեքենաները

Կարծիք կա, որ թանկարժեք մեքենա գնելը լավագույն ներդրումը չէ։ Նոր ավտոմեքենան սրահից դուրս գալուց անմիջապես հետո կորցնում է իր արժեքի 15-20%-ը, իսկ պրեմիում դասի մեքենաները հատկապես արագ են արժեզրկվում։

Այնուամենայնիվ, այս պնդումը ճշմարիտ է ոչ բոլոր մեքենաների համար: Որոշ փոքր քանակով արտադրված մոդելներ, ի վերջո, ձեռք բերելով պաշտամունքային մեքենաների կարգավիճակ, 15-20 տարվա ընթացքում կարող են մեծապես կորցնել իրենց արժեքը, իսկ հետո հազվագյուտ խնամված նմուշները նորից սկսում են թանկանալ:

Մեր օրերում ոչ մեկին չեք զարմացնի մեքենաների բարձր գներով։ Օգտագործված կորեական մեքենան այսօր նույնքան արժի, որքան 10 տարի առաջ նոր պրեմիում դասի գերմանական մոդելը: Այնուամենայնիվ, կան մեքենաներ, որոնց գները կարելի է համեմատել ինքնաթիռի կամ օվկիանոսային հսկայական զբոսանավի արժեքի հետ։

Այսօր խոսքը կգնա աշխարհի 5 ամենաթանկ մեքենաների մասին։

Mercedes-Benz 300 SLR Uhlenhaut Coupe

1․ Mercedes-Benz 300 SLR Uhlenhaut Coupe

135 միլիոն եվրո. ահա թե որքան է վճարել 1955 թվականի Mercedes-Benz 300 SLR Uhlenhaut Coupe-ի համար անանուն մասնավոր գնորդը 2022 թ․ գարնանը:

Uhlenhaut Coupe անունը մեքենան ստացել է իր ստեղծողի՝ մրցարշավորդ և ինժեներ Ռուդոլֆ Ուլենհաութի պատվին, ով ղեկավարել է Mercedes-ի մրցարշավային մոդելների ստեղծման գործընթացը 1930-1950 թվականներին: Uhlenhaut Coupe 300 SLR-ը իր ժամանակի համար աներևակայելի արագ մեքենա էր։ 1955 թվականին Լե Մանի մրցավազքի ժամանակ այն դուրս եկավ վազքուղուց, ինչի հետևանքով զոհվեց 82 հանդիսատես և հարյուրից ավելին վիրավորվեցին։ Այս դեպքից հետո Mercedes Benz-ը որոշեց փակել մրցարշավային մեքենաների արտադրությունը։

Ferrari 250 GTO

2. Ferrari 250 GTO

Ամենաթանկ մեքենաների համաշխարհային վարկանիշային աղյուսակում բրոնզը պատկանում է Ferrari 250 GTO-ին։ 2018 թվականին աճուրդի ընթացքում այն երբևէ վաճառված ամենաթանկ մեքենան էր՝ 48,4 մլն դոլար:

Ferrari 250 GTO-ն՝ ի տարբերություն այս ցուցակի այլ մեքենաների, արտադրվել է համեմատաբար մեծ քանակով՝ 39 մեքենա: RM Sothebys աճուրդի կազմակերպիչները լոտի համար որպես նախնական գին սահմանել էին 35 միլիոն դոլար։ Աճուրդը, որին մասնակցել է ընդամենը երեք մարդ, ավարտվել է տասը րոպեում, որի ընթացքում լոտի գինը բարձրացել է 13 մլն դոլարով։

Ferrari 335 Sport

3․ Ferrari 335 Sport

Ferrari 335 Sport մրցարշավային մոդելը թողարկվել է ընդամենը չորս օրինակով։ 1957 թվականին արտադրված այս մեքենայի առավելագույն արագությունը 4 լ․ շարժիչի շնորհիվ հասնում

էր 300 կմ/ժ-ի։ Ferrari 335 Sport-ի մրցարշավային կարիերայի տխուր դրվագը Mille Miglia մրցարշավի ողբերգական դեպքն էր։ Ալֆոնսո դե Պորտագոյի վարած մեքենայի անվադողերից մեկը պայթեց, երբ մեքենան շարժվում էր մեծ արագությամբ: Վարորդը կորցրեց մեքենայի կառավարումը և մտավ հանդիսատեսների ամբոխի մեջ։

Վթարը խլեց անձամբ դե Պորտագոյի, նրա գործընկեր Էդմունդ Նելսոնի և տասը հանդիսատեսի կյանքը։

Միջադեպի պատճառով 1957 թվականը վերջին տարին էր Mille Miglia մրցավազքի համար, որից հետո շարժիչի ծավալների սահմանափակում մտցրեցին աշխարհի մրցարշավի առաջնության մեխնիկական պահանջների ցանկում՝ ոչ ավելի, քան 3 լիտր: Մնացած երեք Ferrari 335 Sport մեքենաներից մեկը 2016 թվականի Փարիզի աճուրդում վաճառվեց 35,7 միլիոն դոլարով։

Rolls-Royce Boat Tail

4․ Rolls-Royce Boat Tail

Rolls-Royce Boat Tail-ը աշխարհի չորրորդ ամենաթանկ մեքենան է: Բրիտանացիները երբեք պաշտոնապես չեն նշել դրա արժեքը, բայց ենթադրվում է, որ որոշակի «ամուսնական զույգ, որը հասել է համաշխարհային մակարդակի հաջողությունների», 2021 թվականի գարնանը այս կաբրիոլետի համար վճարել է առնվազն 28 միլիոն դոլար։ Գրեթե 6 մ երկարությամբ կաբրիոլետը պատրաստված է ժամանակակից արագընթաց զբոսանավերի ոճով:

Մեքենայի դիզայնում օգտագործվել են գրեթե 2000 եզակի մասեր և բաղադրիչներ, այդ թվում ձեռագործ:

Bugatti La Voiture Noire

5. Bugatti La Voiture Noire

Bugatti-ից La Voiture Noire եզակի հիպերքարի անվանումը ֆրանսերենից թարգմանվում է որպես «Սև մեքենա»։ Ըստ լուրերի՝ մեքենայի գինը կազմում է 11 մլն եվրո, իսկ ներառյալ հարկերը այն վաճառվել է 16,5 մլն եվրոյով։

Առաջին անգամ La Voiture Noire-ը հանրությանը ցուցադրվել է 2019 թվականի մարտին Ժնևի ավտոսրահում։ Մեքենան թողարկվել է ֆրանսիական սպորտային մեքենաներ արտադրող ընկերության 110-ամյակի առթիվ։

Bugatti La Voiture Noire-ը համալրված է 8,0 լիտրանոց 1500 ձիաուժ հզորությամբ W16 շարժիչով:

Բաժնի այլ նյութերի ծանոթանալու համար անցե՛ք ՄՈԳՈ Բլոգ էջ։