
Հաճախ Տրվող Հարցեր
Ծառայությունների համեմատություն
Համեմատե՛ք պայմանները, ընտրե՛ք լավագույնը Ձեզ համար
- Վարկի Գումար
- Մարման ժամկետ
- Տոկոսադրույք
- Գրավ
- Վարկ/գրավ
- Մեքենայի գնահատում
- Ապահովագրություն
- Սեփականություն
- Ու՞մ մոտ է մնում մեքենան
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՎՈՎ ՎԱՐԿ
- Մինչև 20 000 000 ՀՀ դրամ
- Մինչև 120 ամիս
- Սկսած 19%—ից
- V
- Մինչև 100%
- V
- Ըստ ցանկության
- Վարկառու-Գրավատու
- Հաճախորդ
ԱՎՏՈՎԱՐԿ
- Մինչև 20 000 000 ՀՀ դրամ
- Մինչև 120 ամիս
- Տոկոսադրույք
- V
- Մինչև 100%
- V
- Ըստ ցանկության
- Վարկառու-Գրավատու
- Հաճախորդ
Հարցեր և պատասխաններ բոլոր ծառայությունների համար
Ավտովարկ և Մեքենայի գրավով վարկ
- Ի՞նչ վարկատեսակներ է առաջարկում Մոգոն
-Ավտոմեքենայի ձեռքբերման վարկ
-Ավտոմեքենայի գրավադրմամբ վարկ - Ինչպե՞ս դիմել Մոգո
Լրացրե՛ք դիմումն առցանց կամ մեր մասնաճյուղերից մեկում։
- Եթե չունեմ կանոնավոր եկամուտ, կարո՞ղ եմ դիմել վարկի համար
Այո՛, կարող եք: Հասանելի սահմանաչափը կդիտարկվի ըստ Ձեր վարկարժանության։
- Որքա՞ն գումար կարող եմ ստանալ
Մենք հաճախորդներին առաջարկում ենք 350.000 դրամից մինչև 20.000.000 ՀՀ դրամի չափով վարկեր։
- Ի՞նչ ժամկետով է վարկը տրամադրվում
Մենք հաճախորդներին առաջարկում ենք 24-120 ամիս ժամկետով վարկեր։
- Ի՞նչ տարբերակներով կարող եմ հաստատված վարկը կանխիկացնել
Հաստատված վարկը կարող եք ստանալ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղից։
- Որքա՞ն արագ կարող եմ ստանալ վարկը
Անհրաժեշտ փաստաթղթերը և գործողությունները սահմանված ժամկետում իրականացնելու դեպքում հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր կլինի ստանալ վարկը։
- Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարկի հայտ ներկայացնելու համար
Վարկի դիմումի համար անհրաժեշտ է՝
-Վարկառուի, վաճառողի անձնագիր կամ նույնականացման քարտ
-Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում)
-Ձեռքբերվող ավտոմեքենայի սեփականության վկայական
-Ձեռքբերվող ավտոմեքենայի տեխնիկական զննման կտրոնը, ԱՊՊԱ պայմանագիրը (անհրաժեշտության դեպքում),
-Վարորդական իրավունքի վկայական։
- Ինչպե՞ս կարող եմ դիմել Մոգո հանգստյան օրերին
Մենք միշտ պատրաստ ենք սպասարկել Ձեզ։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին լրացրեք հայտ mogo.am կայքից և հաջորդ աշխատանքային օրը Ձեզ հետ կապ կհաստատի մեր մասնագետը և արագ ընթացք կտա Ձեր հայտին։
- Ինչու՞ է դիմումս մերժվել
Ձեր վարկային դիմումը կարող է մերժվել` բացասական վարկային պատմության և/կամ անբավարար եկամուտների և/կամ գրավի սահմանված պայմաններին անհամապատասխանության պատճառով։
- Ի՞նչ աշխատանքային գրաֆիկով է աշխատում Մոգոն
Մենք միշտ պատրաստ ենք սպասարկել Ձեզ։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին լրացրեք հայտ mogo.am կայքից և հաջորդ աշխատանքային օրը Ձեզ հետ կապ կհաստատի մեր մասնագետը և արագ ընթացք կտա Ձեր հայտին։
- Ինչպե՞ս է ավտոմեքենայի գնահատումն իրականացվում
Ավտոմեքենայի գնահատումն իրականացվում է անվճար և շատ արագ, մեր ցանկացած մասնաճյուղում, շուկայական արժեքին համապատասխան։
- Հնարավոր է արդյո՞ք ունենալ զուգահեռ մեկից ավել վարկ Մոգոյում
Գործող պայմաններով նման հնարավորություն հասանելի չէ։
- Ո՞վ կարող է վարկավորվել Մոգոյում
Վարկի համար կարող են դիմել 18-70 տարեկան, ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում բնակվող ֆիզիկական անձիք։
- Կարո՞ղ եմ դիմել նոր վարկի համար, եթե ունեմ գործող վարկեր այլ կազմակերպություններում:
Այո, կարող եք, եթե ձեր եկամտի և ծախսերի հարաբերակցությունը թույլ է տալիս լրացուցիչ պարտավորություններ ստանձնել, ապա Ձեր հայտը կդիտարկվի մեր մասնագետների կողմից։
- Կարո՞ղ եմ հատել ՀՀ սահմանը գրավադրված ավտոմեքենայով
ՀՀ սահմանը հատելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան դիմում Մոգոյի ցանկացած մասանաճյուղ և ստանալ գրավոր թույլտվություն։
Վարկի մարում
- Ինչպե՞ս պետք է կատարեմ վարկի ամսական մարումը
Վարկը կարող եք մարել Easypay կամ TelCell կամայական տերմինալի Մոգո-ի բաժնից, ինչպես նաև՝ գումարը փոխանցելով/մուտքագրելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գտնվող 2470103601360080 հաշվեմարին։
- Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ, թե որքան է վճարման ենթակա գումարը
Դուք կարող եք տեղեկանալ Ձեր ընթացիկ և հաջորդ ամսվա վճարման ենթակա գումարի մասին անմիջապես մոտակա Easypay-ի կամ TelCell-ի տերմինալից, ինչպես նաև՝ այցելելով մեր մասնաճյուղեր կամ զանգահարել մեր տեղեկատվական կենտրոն +(374 12) 700 700 հեռախոսահամարով։
- Ինչպե՞ս կարող եմ վճարել, եթե մարման օրը համընկել է հանգստյան օրվա հետ
Եթե մարման օրը համընկել է հանգստյան օրերի հետ, հոգ չէ, վճարեք հաջորդող առաջին աշխատանքային օրը և դա ուշացում չի դիտարկվի։ Ամեն դեպքում դուք կարոք եք մարել ձեր վարկը մոտակա TelCell կամ EasyPay տերմինալի միջոցով, որոնք գործում են նաև ոչ աշխատանքային օրերին։
- Հնարավո՞ր է արդյոք վաղաժամկետ մարել վարկը։
Այո, իհարկե հնարավոր է․ վաղաժամկետ պարտավորության մարման դեպքում տույժեր չեն կիրառվում։
- Ին՞չ անել, երբ վարկը մարվում է ամբողջությամբ:
Հաճախորդների գոհունակությունը ապահովելու համար պարտավորությունը ամբողջությամբ մարելուց հետո հաջորդ աշխատանքային օրը մեր ընկերությունը կազմակերպում է գրավի ազատման դիմումի ներկայացումը, ուստի պարտավորությունը ամբողջությամբ մարելուց հետո հաջորդող աշխատանքային օրը կարող եք տնօրինել Ձեր մեքենան ինչպես կցանկանաք։
- Որտե՞ղ է գտնվում Մոգո-ի գլխամասը
Մոգո Գլխամասային գրասենյակում հաճախորդների սպասարկում չի իրականացվում։
Այն գտնվում է ք․ Երևան, Վարդանանց փ․ 18/2 հասցեում։