Թոփ 5 ամենապահանջված մեքենաները Հայաստանում

18.05.2021

Նոր մեքենա ընտրելիս երբևէ մտածե՞լ եք, թե ի՞նչ մեքենա են նախընտրում մյուս գնորդները, մեզ մոտ` Հայաստանում։
Չնայած վիճակագրական տվյալների սակավությանը մենք հիմնվելով ավտոմեքենաների առքուվաճառքում մասնագիտացված ամենահայտնի օնլայն հարթակների տվյալների վրա, ինչպես նաև ավտովարկավորման առաջատար ՄՈԳՈ-ի մեքենայի ձեռքբերման նպատակով վարկի դիմած հաճախորդների նախապատվության վրա ներկայացնում ենք Ձեզ Թոփ 5 ամենապահանջված մեքենաները Հայաստանում։

Մենք հաշվի ենք առել նախորդ մեկ տարվա գնորդների ընտրությունը, որոնք հիմնված են 3 հիմնական պայմանների վրա՝ ԳԻՆ, ՈՐԱԿ, մեքենայի սպասարկման գումար, և ահա ինչպիսին է եղել պատկերը՝

Թոփ հնգյակը գլխավորում է գերմանական ամենահայտնի ավտոարտադրող Mercedez Benz-ը։ Վստահ ենք զարմացած չեք, չէ՞ որ եթե մի փոքր երկար հետևեք փողոցներին, կնկատեք անցնող մեքենաներից յուրաանչյուր 3րդը հենց այս մակնիշի մեքենա է։

2րդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է կրկին գերմանական ավտորտադրող, մեր հին և բարի OPEL-ը։ Ի դեպ Հայաստանում տաքսի ծառայություններում շահագործվող մեքենաների մոտ 75%-ը հենց այս մակնիշի մեքենաներ են։

3րդ տեղում ճապոնական Nissan-ն է: Այս մակնիշի մեքենաները գրեթե բոլորը՝ ունեն ժամանակակից և բրուտալ արտաքին տեսք, ներսից հարմարավետ են՝ դրսից՝ ամուր։ Եվ իհարկե նույն դասի մեքենաների մեջ ունեն ամենահարմար գինը։ Ի դեպ Հայաստանում կին վարորդների ամենասիրելի մոդելը հենց այս ավտոարտադրողինն է՝ Nissan juke-ը։
4րդ տեղում BMW-ն է։ Ահա և BMW/Mercedez հավերժական ավտո-հակամարտության փաստացի պատկերը։ Մերսեդես նախընտրում են ավելի շատ գնորդներ, բայց չենք կարող վիճել մի պարզ ճշմարտության հետ՝ BMW-ի վարորդները հավատարիմ են այս մակնիշին առավել քան որևէ այլ ավտոսիրահարները։

Եվ մեր թոփ ամենատարածված մեքենաների հնգյակը եզրափակում է TOYOTA-ն, այս մակնիշի մեքենաների բազմաթիվ առավելություններից ամենաէականը՝ ոչ այդքան բարձր գինն է և այդ գնի համար այն զարմանալիորեն ամուր է և որակով։ Կարևոր է նաև նշել, որ TOYOTA-ն հիբրիդ մեքենաների առաջին արտադրողն է և բազմաթիվ մեգա հայտնի աստղեր վարում են հենց այս մակնիշի մեքենաները։

Դե ի՞նչ, պատրաստվու՞մ եք հետևել շատերի օրինակին և ընտրել թոփ հնգյակում հայտնված մակնիշի մեքենաների՞ց, թե՞ որոշել եք տարբերվել։ Ցանկացած դեպքում կարող եք դիմել մեզ և մենք կօգնենք, թե՛ մեքենայի ընտրության հարցում, թե՛ մեքենայի ձեռքբերման հարցում։ Չմոռանանք ասել՝ ԱՆՓՈՐՁԱՆՔ 😊




Անցնել դեպի ՀԱՅՏԸ