Ի՞նչու են մարդիկ գնում մեքենա

30.07.2021

Շատերս շտապում ենք մեքենա գնել, բայց ինչո՞վ է պայմանավորված այդ պահանջը։ Փորձել ենք պարզել և դուրս բերել ամենատարածված 5 դրդապատճառները։

✅Մեքենան իմ փրկությունն է․․․ Կենցաղային խնդիրներ, ամառանոց, մեծ ընտանիք, գնումներ և վերանորոգման աշխատանքներ՝ այս ամենը անհնարին է դառնում կամ էլ շատ անհարմար առանց լավագույն ընկերոջ՝ ավտոմեքենայի։ Դա է պատճառը, որ անգամ առանց կանխիկ գումարի այլ՝ Ավտովարկ-ի միջոցով մարդիկ պատրաստ են գնել մեքենան։

✅Մեքենան իմ աշխատանքն է․․․ Մեքենա գնելու, թերևս ամենաարդարացված պատճառը: Չէ՞ որ որոշ մասնագիտություններ պահանջում են մեքենայի առկայություն և մարդիկ վաստակում են գումար հենց իրենց իսկ ավտոմեքենայով։ Նաև եթե ունեն մեքենա պահանջված պահին կարող ենք օգտվել մեքենայի գրավով վարկից և ստանալ, գումար շարունակելով վարել մեքենան։

✅Մեքենան իմ հանգիստն է․․․ Ճամփորդություններ, ընկերների հետ խնջույքներ և ազատություն․․․ Ինչպե՞ս կարելի է զրկել մեզ այս ամենից։ Ի դեպ միջազգային տարատեսակ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այս պատճառը հաճախ նշում են կանայք։ Այսօր կարելի է դիմել ավտովարկի հատուկ պայմաններով կանանց համար։

✅Մեքենան իմ գրասենյակն է․․․ Հատկապես կորոնավիրուսային ճգնաժամի և մեկուսացման օրերին մենք համոզվեցինք, որ մեքենան կարող է լինել ոչ պակաս հարմար գրասենյակ, հեռավար աշխատանքի, զանգերի և ուղղակի մի պահ սեփական անձնական տարածքը վայելելու համար։

✅Մեքենան իմ կարգավիճակն է․․․Դեռևս չեն անցել այն ժամանակները, երբ մեքենան պարծանքի կամ ցուցամոլության առարկա էր դառնում։ Բայց դե հպարտանալ մեքենայով և ուշադրություն գրավել, ոչ ոք չի արգելել։ Եթե վստահ եք, որ կարող եք սպասարկել մեքենայի ավոտվարկը կամ բուն մեքենան, ապա այս պատճառը ևս լավ առիթ է մեքենա գնելու համար։

🚗Իսկ ի՞նչ է նշանակում մեքենան քեզ համար․․․✅

Անցնել դեպի ՀԱՅՏԸ