Ինչպե՞ս ընտրել շարժիչի յուղ ավտոմեքենայի համար

19.09.2022

Ավտոմեքենայի համար բարձրորակ շարժիչի յուղ գնելու կարևորությունը դժվար է գերագնահատել։ Չէ՞ որ հենց դրանից է կախված, թե որքան ժամանակ կաշխատի մեքենայի ամենակարևոր մասերից մեկը։

Motor oil pouring to car engine.

Այս պրոդուկտը նախատեսված է ներքին այրման շարժիչների դետալները յուղելու համար։ Շարժիչի յուղը նվազեցնում է դետալների շփումը և պաշտպանում մաշվածությունից, գերտաքացումից և կոռոզիայից, խնայում է վառելիքի ծախսը՝ ավելացնելով շարժիչի հզորությունը և նպաստելով դրա ավելի երկարաժամկետ շահագործմանը։

Հետևաբար, կարևոր է իմանալ, թե որ շարժիչի յուղն ընտրել և ինչ չափանիշների է անհրաժեշտ ուշադրություն դարձնել։

Ի՞նչ է առաջարկում արտադրողը

Յուղը պետք է իր բնութագրերով համապատասխանի որոշակի շարժիչի: Խանութներում ներկայացված է շարժիչի յուղերի ահռելի տեսականի, և նույնիսկ փորձառու վարորդներին հեշտ չէ կողմնորոշվելը:

Իհարկե, շարժիչի յուղ գնելիս կարող եք կենտրոնանալ վարորդների համար հեղինակավոր պարբերականների կողմից կազմած բազմաթիվ վարկանիշների վրա:

Յուղերը, որոնք ներառված են նման վարկանիշների TOP-երում, իսկապես բարձրորակ կլինեն։ Բայց դրանք կազմվում են պրոդուկտի տարբեր կատեգորիաների համար, ուստի սկսնակներին բավականին դժվար է դրանք տարբերակելը և ընտրություն կատարելը:

Ամենից հաճախ տեղեկատվությունը կա՛մ նշված է տեխնիկական փաստաթղթերում, կա՛մ հասանելի է արտադրողի կայքում:

Շարժիչի յուղերի տեսակները

Շուկայում առկա բոլոր յուղերը բաժանվում են երեք տեսակի․

Հանքային. Սա ավտոմեքենայի ամենամատչելի յուղն է, սակայն այն պետք է հաճախ փոխել՝ մեքենայի 4-5 հազար կիլոմետր վազքից հետո։ Բացի այդ, նրանց արդյունավետությունը վատանում է ցուրտ սեզոնի ժամանակ:

Հետևաբար, թեև շարժիչի հանքային յուղի գինը ավելի ցածր է, հաճախակի փոխարինման ծախսերը դարձնում են այն ավելի քիչ ձեռնտու վարորդների համար:

Սինթետիկ յուղեր. Դրանք ստեղծվել են այնպիսի տեխնոլոգիայով, որ նույնիսկ ցածր ջերմաստիճանում չեն կորցնում իրենց հոսունությունը և սկսում են պաշտպանել շարժիչը հենց գործարկման պահից:

Սինթետիկ յուղերը բարձր ջերմակայունություն ունեն, ինչը շատ կարևոր է շոգ կլիմայական պայմաններում ավտովարման համար:

Կիսասինթետիկ յուղերը հանդիսանում են հանքային յուղերի ավելի բարելավված տարբերակ։ Դրանք ավելի հարմար են դիզելային շարժիչների համար, և ցածրորակ բենզինի օգտագործման պայմաններում չեն կորցնում իրենց հատկությունները։

Շարժիչի յուղերի դասակարգումը

Շարժիչի յուղերի API դասակարգման համակարգը ստեղծվել է դեռևս 1969 թվականին և բաժանում է դրանք երկու մեծ խմբի՝ նախատեսված բենզինային ու դիզելային շարժիչների համար:

Այս համակարգում բենզինային շարժիչները նշված են S տառով, իսկ դիզելային շարժիչները՝ C տառով:

Եթե յուղը շարժիչների երկու տեսակներում էլ կարելի է օգտագործել, ապա դրան  վերագրվում է երկու դաս՝ դիզելային ու բենզինային շարժիչների համար: Յուղի պիտակի վրա այդ դասերը առանձնացվում են կոտորակով, օրինակ API SJ/CF:

Շարժիչի յուղերը կարելի է դասակարգել նաև ըստ սեզոնի։

Ամառային յուղերը կարելի է օգտագործել միայն դրական ջերմաստիճանների դեպքում։ Ցուրտ եղանակային պայմաններում յուղը դառնում է մածուցիկ, շարժիչը դժվար է գործարկվում և դրա աշխատանքը կարող է վտանգվել։

Ձմեռային շարժիչի յուղերը գրեթե չեն պնդանում անգամ չափազանց ցածր ջերմաստիճանների դեպքում, սակայն շոգ եղանակին դրանք դառնում են չափազանց ջրիկ և չեն կարող բավարար քսայուղում ապահովել:

Գոյություն ունեն նաև մածուցիկության օպտիմալ ինդեքսով յուղեր, որոնք հարմար են ցանկացած եղանակի համար: Իրենց ունիվերսալության շնորհիվ վերջին տարիերին դրանք կարծես թե շուկայից դուրս են մղում ամառային և ձմեռային շարժիչի յուղերը։

Բաժնի այլ նյութերի ծանոթանալու համար անցե՛ք Մոգո Բլոգ էջ։

Անցնել դեպի ՀԱՅՏԸ