Հաճախ տրվող հարցեր

Մոգո Հիմա

Վարկավորում

  • Ինչպե՞ս դիմել Մոգո Հիմա-ի համար

    Լրացրե՛ք վարկի դիմումն առցանց կամ Հայմամուլի կամայական կրպակներներից մեկում։

  • Եթե չունեմ կանոնավոր եկամուտ, կարո՞ղ եմ դիմել Մոգո Հիմա-ի համար

    Այո՛, կարող եք: Հասանելի սահմանաչափը կդիտարկվի ըստ Ձեր վարկարժանության։

  • Որքա՞ն գումար կարող եմ ստանալ Մոգո Հիմա վարկատեսակով

    Առաջին վարկի առավելագույն գումարը կարող է կազմել մինչև 250 000 ՀՀ դրամ, կրկնվող վարկերի դեպքում առավելագույն գումարը կարող է հասնել մինչև 250 000 ՀՀ դրամ։

  • Ի՞նչ ժամկետով է տրամադրվում Մոգո Հիմա-ն

    Վարկը տրամադրվում է 14 կամ 30 օրով՝ ըստ ձեր ցանկության, ընդ որում, ժամկետի ավարտին Դուք հեշտությամբ կարող եք երկարաձգել այն։

  • Ի՞նչ տոկոսադրույքով է տրամադրվում առաջին Մոգո Հիմա-ն

    Առաջին վարկը 0%-ով և առանց սպասարկման վճարի։ Այսինքն՝ եթե ձեր վարկի գումարը 150 000֏ է, ժամկետի ավարտին Դուք պետք է մարեք նույն 150 000֏-ը։

  • Ի՞նչ տոկոսադրույք է գործում կրկնվող կամ երկարաձգվող Մոգո Հիմա-ների համար

    Տոկոսադրույքի և սպասարկման սակագները սկսվում են կիրառվել կրկնվող վարկավորման դեպքում՝ համաձայն Կայքում հրապարակած պայմանների։ Օրինակ՝ 100 000֏ 30 օրով վարկ վերցնելու դեպքում ժամկետի ավարտին Դուք պետք է մարեք ընդամենը 105 000֏։

  • Ի՞նչ տարբերակներով կարող եմ ստանալ հաստատված Մոգո Հիմա-ն

    Հաստատված վարկը կարող եք ստանալ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղից։

  • Որքա՞ն արագ կարող եմ ստանալ Մոգո Հիմա-ն

    Մոգո Հիմա-ի հաստատումը տևում է ընդամենը 5 րոպե։ Առկա է բացառիկ հնարավորություն ստանալ հաստատված վարկը 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ Արդշինբանկից։

  • Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Մոգո Հիմա-ի հայտ ներկայացնելու համար

    ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Անհրաժեշտ է ընդամենը անձնագիր։ Չի պահանջվում որևէ երաշխավորություն, գրավ կամ եկամուտների վերաբերյալ տեղեկանք։

  • Ինչպե՞ս կարող եմ դիմել Մոգո հանգստյան օրերին

    Դուք կարող եք դիմել Հայմամուլի կրպակներից կամայականը նաև շաբաթ օրերին։

  • Ո՞վ կարող է ստանալ Մոգո Հիմա

    Մոգո Հիմա վարկ կարող են ստանալ 18-70 տարեկան, ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում բնակվող ֆիզիկական անձիք, ովքեր կբավարարեն վարկունակության գնահատման համակարգի պայմաններին։ Հավելենք նաև, որ գրանցված եկամտի առկայությունը պարտադիր չէ։

  • Եթե պայմանագիրը ստորագրվում է շաբաթ օրը, ե՞րբ է հնարավոր ստանալ գումարը

    Աշխատանքային օրերին ժամը 16։00-ից հետո և շաբաթ օրերին ստորագրած պայմանագրերի մասով գումարի փոխանցումը իրականացվում է մյուս աշխտանքային օրը վաղ առավոտյան։

Վարկի մարում

  • Ինչպե՞ս կարող եմ երկարաձգել կամ մարել վարկը

    Երկարաձգեք կամ մարեք Ձեր վարկը մոտակա TelCell կամ EasyPay տերմինալի միջոցով անմիջապես ՄՈԳՈ բաժնից։

  • Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ, թե որքան է վճարման գումարը

    Մոտակա TelCell կամ EasyPay տերմինալի միջոցով կարող եք ոչ միայն իրականացնել մարում, այլ նաև մուտքագրելով Մոգո-ի էջում Ձեր պայամանագրի համարը` տեսնել ինչպես վարկի մարման ընդհանուր գումարը, այնպես էլ երկարաձգման համար անհրաժեշտ մուծման չափը։

  • Ի՞նչ է անհրաժեշտ Մոգո Հիմա-ի երկարաձգման համար

    Դուք կարող եք անսահմանափակ քանակությամբ երկարաձգել Ձեր Մոգո Հիմա-ն՝ 14 կամ 30 օրով։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես տերմինալի միջոցով ընտրել երկարաձգում հնարավորությունը և մուտքագրել համապատասխան վճարը։

  • Ինչպե՞ս կարող եմ վճարել, եթե մարման օրը համընկել է հանգստյան օրվա հետ

    Եթե մարման օրը համընկել է հանգստյան օրերի հետ, հոգ չէ, վճարեք հաջորդող առաջին աշխատանքային օրը և դա ուշացում չի դիտարկվի։ Ամեն դեպքում դուք կարոք եք մարել ձեր վարկը մոտակա TelCell կամ EasyPay տերմինալի միջոցով, որոնք գործում են նաև ոչ աշխատանքային օրերին։