Հաճախ տրվող հարցեր

Ավտովարկ

Վարկավորում

  • Ի՞նչ վարկատեսակներ է առաջարկում Մոգոն

    -Ավտոմեքենայի ձեռքբերման վարկ -Ավտոմեքենայի գրավադրմամբ վարկ -ԱՄՆ աճուրդներից ավտոմեքենայի ձեռքբերման վարկ։

  • Ինչպե՞ս դիմել Մոգո

    Լրացրե՛ք դիմումն առցանց կամ մեր մասնաճյուղերից մեկում։

  • Եթե չունեմ կանոնավոր եկամուտ, կարո՞ղ եմ դիմել վարկի համար

    Այո՛, կարող եք: Հասանելի սահմանաչափը կդիտարկվի ըստ Ձեր վարկարժանության։

  • Որքա՞ն գումար կարող եմ ստանալ

    Մենք հաճախորդներին առաջարկում ենք 350.000 դրամից մինչև 20.000.000 ՀՀ դրամի չափով վարկեր։

  • Ի՞նչ ժամկետով է վարկը տրամադրվում

    Մենք հաճախորդներին առաջարկում ենք 6-84 ամիս ժամկետով վարկեր։

  • Ի՞նչ տարբերակներով կարող եմ հաստատված վարկը կանխիկացնել

    Հաստատված վարկը կարող եք ստանալ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղից։

  • Որքա՞ն արագ կարող եմ ստանալ վարկը

    Անհրաժեշտ փաստաթղթերը և գործողությունները սահմանված ժամկետում իրականացնելու դեպքում հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր կլինի ստանալ վարկը։

  • Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարկի հայտ ներկայացնելու համար

    Վարկի դիմումի համար անհրաժեշտ է՝ -Վարկառուի, վաճառողի անձնագիր կամ նույնականացման քարտ -Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում) -Ձեռքբերվող ավտոմեքենայի սեփականության վկայական -Ձեռքբերվող ավտոմեքենայի տեխնիկական զննման կտրոնը, ԱՊՊԱ պայմանագիրը (անհրաժեշտության դեպքում),-Վարորդական իրավունքի վկայական։

  • Ինչպե՞ս կարող եմ դիմել Մոգո հանգստյան օրերին

    Մենք միշտ պատրաստ ենք սպասարկել Ձեզ։ Մեր Երևանյան մասնաճյուղերը աշխատում են նաև շաբաթ օրերին 10։00-ից մինչև 14։00-ն։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին լրացրեք հայտ mogo.am կայքից և հաջորդ աշխատանքային օրը Ձեզ հետ կապ կհաստատի մեր մասնագետը և արագ ընթացք կտա Ձեր հայտին։

  • Ինչու՞ է դիմումս մերժվել

    Ձեր վարկային դիմումը կարող է մերժվել` բացասական վարկային պատմության և/կամ անբավարար եկամուտների և/կամ գրավի սահմանված պայմաններին անհամապատասխանության պատճառով։

  • Ի՞նչ աշխատանքային գրաֆիկով է աշխատում Մոգոն

    Մենք միշտ պատրաստ ենք սպասարկել Ձեզ։ Մեր Երևանյան մասնաճյուղերը աշխատում են նաև շաբաթ օրերին 10։00-ից մինչև 14։00-ն։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին լրացրեք հայտ mogo.am կայքից և հաջորդ աշխատանքային օրը Ձեզ հետ կապ կհաստատի մեր մասնագետը և արագ ընթացք կտա Ձեր հայտին։

  • Արդյո՞ք գրավադրվող կամ գնվող ավտոմեքենայի ապահովագրությունը պարտադիր է

    Ոչ, ապահավագրության պարտադիր պայման չկա։

  • Ինչպե՞ս է ավտոմեքենայի գնահատումն իրականացվում

    Ավտոմեքենայի գնահատումն իրականացվում է անվճար և շատ արագ, մեր ցանկացած մասնաճյուղում, շուկայական արժեքին համապատասխան։

  • Հնարավոր է արդյո՞ք ունենալ զուգահեռ մեկից ավել վարկ Մոգոյում

    Գործող պայմաններով նման հնարավորություն հասանելի չէ։

  • Ո՞վ կարող է վարկավորվել Մոգոյում

    Վարկի համար կարող են դիմել 18-70 տարեկան, ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում բնակվող ֆիզիկական անձիք։

  • Ո՞վ է հոգում գրավի գրանցման ծախսերը

    Գրավի գրանցման վճարումներն իրականացվում են հաճախորդի կողմից ճանապարհային ոստիկանությունում և կազմում են ընդամենը 2․000 ՀՀ դրամ։

  • Կարո՞ղ եմ դիմել նոր վարկի համար, եթե ունեմ գործող վարկեր այլ կազմակերպություններում:

    Այո, կարող եք, եթե ձեր եկամտի և ծախսերի հարաբերակցությունը թույլ է տալիս լրացուցիչ պարտավորություններ ստանձնել, ապա Ձեր հայտը կդիտարկվի մեր մասնագետների կողմից։

  • Կարո՞ղ եմ հատել ՀՀ սահմանը գրավադրված ավտոմեքենայով

    ՀՀ սահմանը հատելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան դիմում Մոգոյի ցանկացած մասանաճյուղ և ստանալ գրավոր թույլտվություն։

Վարկի մարում

  • Ինչպե՞ս պետք է կատարեմ վարկի ամսական մարումը

    Վարկը կարող եք մարել Easypay կամ TelCell կամայական տերմինալի Մոգո-ի բաժնից, ինչպես նաև՝ գումարը փոխանցելով/մուտքագրելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գտնվող 2470103601360080 հաշվեմարին։

  • Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ, թե որքան է վճարման ենթակա գումարը

    Դուք կարող եք տեղեկանալ Ձեր ընթացիկ և հաջորդ ամսվա վճարման ենթակա գումարի մասին անմիջապես մոտակա Easypay-ի կամ TelCell-ի տերմինալից, ինչպես նաև՝ այցելելով մեր մասնաճյուղեր կամ զանգահարել մեր տեղեկատվական կենտրոն +(374 12) 700 700 հեռախոսահամարով։

  • Ինչպե՞ս կարող եմ վճարել, եթե մարման օրը համընկել է հանգստյան օրվա հետ

    Եթե մարման օրը համընկել է հանգստյան օրերի հետ, հոգ չէ, վճարեք հաջորդող առաջին աշխատանքային օրը և դա ուշացում չի դիտարկվի։ Ամեն դեպքում դուք կարոք եք մարել ձեր վարկը մոտակա TelCell կամ EasyPay տերմինալի միջոցով, որոնք գործում են նաև ոչ աշխատանքային օրերին։

  • Հնարավո՞ր է արդյոք վաղաժամկետ մարել վարկը։

    Այո, իհարկե հնարավոր է․ վաղաժամկետ պարտավորության մարման դեպքում տույժեր չեն կիրառվում։

  • Ին՞չ անել, երբ վարկը մարվում է ամբողջությամբ:

    Հաճախորդների գոհունակությունը ապահովելու համար պարտավորությունը ամբողջությամբ մարելուց հետո հաջորդ աշխատանքային օրը մեր ընկերությունը կազմակերպում է գրավի ազատման դիմումի ներկայացումը, ուստի պարտավորությունը ամբողջությամբ մարելուց հետո հաջորդող աշխատանքային օրը կարող եք տնօրինել Ձեր մեքենան ինչպես կցանկանաք։