Աշխատանք մեզ մոտ
Մասնաճյուղի կառավարիչ (Վանաձոր)
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է բարձր մոտիվացիա ունեցող, նորարար, գերազանց կազմակերպչական, նախաձեռնողական, հաղորդակցման հմտություններ ունեցող թեկնածուի <<Վանաձոր>> մասնաճյուղի ընթացիկ գործունեության ղեկավարման ու վերահսկման ապահովման համար։ Մասնաճյուղի կառավարիչը պատասխանատու է Ընկերության ապրանքանիշի ու ծառայությունների պատշաճ ներակայացման, հաճախորդների ներգրավման աշխատանքների, արդյունավետ և համալիր սպասարկման ապահովման և նշված գործընթացներին առնչվող ընթացիկ խնդիրների կարգավորման համար:
Աշխատանքային պարտականություններ
Մասնաճյուղի ընթացիկ աշխատանքների կազմակերպում, կոորդինացնում, ղեկավարում, մասնաճյուղի թղթակցության վերահսկում և ըստ նշանակության տեղաբաշխում,
Հաճախորդների արդյունավետ սպասարկման ապահովում, հաճախորդների սպասարկման որակի նկատմամբ վերահսկողության իրականացում,
Ընկերության վարկային գործառնությունների համապատասխանության ապահովում Ընկերության կողմից սահմանված նպատակներին, ռազմավարությանը և ՀՀ օրենսդրության պահանջներին,
Մասնաճյուղի վարկային պորտֆելի կառավարում, դրա արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացում,
ՀՀ օրենսդրության, Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան՝ իր իրավասության շրջանակներում այլ գործառույթների իրականացում՝ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ:
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ
Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտներում,
Առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից 1-ը՝ ղեկավար պաշտոնում,
Բանկային/վարկային օրենսդրության իմացություն,
Կառավարման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
Բիզնես հաղորդակցման էթիկա, բանակցային գերազանց հմտություններ,
Խնդիրները և իրավիճակները համակարգված ձևով վերլուծելու կարողություն, ռազմավարական մտածողություն, ֆինանսական ռիսկերը գնահատելու կարողություն,
Լարված պայմաններում արագ կողմնորոշվելու կարողություն,
Համակարգչային ծրագրերի իմացություն, MS Office (LSoft-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն:
Մրցույթի մասնակցության համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն hr@mogo.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ Subject դաշտում նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:
Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2021թ. Ապրիլի 28-ը:
Մեր Կազմակերպության նպատակների իրագործմանն օժանդակելու համար մենք փնտրում ենք արհեստավարժ և նվիրված մասնագետների թիմ: Եթե Ձեզ համարում եք այդպիսին և ցանկանում եք միանալ մեր թիմին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրական տվյալները (CV) hr@mogo.am էլեկտրոնային հասցեով։